Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ազգային հավաքական է, որը ներկայացնում է Հունգարիան ֆուտբոլի միջազգային խաղերում։ Ղեկավարվում է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։
Մականուն | հունգարական հրաշագործներ (հունգ.՝ Mágikus Magyarok) Օլիմպիականներ | ||
---|---|---|---|
Միություն | Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիա | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ | ||
Գլխավոր մարզիչ | Բերնդ Շտոկեր | ||
Թիմի ավագ | Զոլտան Գերա | ||
Ամենաշատ խաղեր | Ժոզեֆ Բոժիկ (101) | ||
Ռմբարկու | Ֆերենց Պուշկաշ (84) | ||
Հիմնական մարզադաշտ | Ֆերենց Պուշկաշ (մարզադաշտ) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Ավստրիա 5-0 Հունգարիա (Վիեննա, Ավստրո-Հունգարիա. հոկտեմբերի 12, 1902) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Ռուսական կայսրություն 0-12 Հունգարիա (Մոսկվա, Ռուսական կայսրություն. հուլիսի 14, 1912) Հունգարիա 13-1 Ֆրանսիա (Բուդապեշտ, Հունգարիա. հունիսի 12, 1927) Հունգարիա 12-0 Ալբանիա (Բուդապեշտ, Հունգարիա. սեպտեմբերի 24, 1950) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Հունգարիա 0-7 Անգլիա (Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա. հունիսի 10, 1908) Հունգարիա 0-7 Իտալիա (Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա. ապրիլի 10, 1909) Անգլիա 7-0 Հունգարիա (Ստոկհոլմ, Շվեդիա. հունիսի 30, 1912) Գերմանիա 7-0 Հունգարիա (Քյոլն, Գերմանիա. ապրիլի 6, 1941) Հոլանդիա 8-1 Հունգարիա (Ամստերդամ, Հոլանդիա. հոկտեմբերի 11, 2013) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 9 (Առաջինը՝ 1934) | ||
Ամենալավ արդյունք | 2-րդ տեղ 1938, 1954 | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 2 (Առաջինը՝ 1964) | ||
Ամենալավ արդյունք | 3-րդ տեղ 1964 | ||
Կայք | mlsz.hu | ||
Hungary national football team Վիքիպահեստում |
Հունգարիան ունի ֆուտբոլային հարուստ պատմություն, որի ընթացքում դարձել է եռակի Օլիմպիական չեմպիոն, երկու անգամ 1938 և 1954 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններում զբաղեցրել է երկրորդ տեղը և 1964 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ Հունգարիան ֆուտբոլային հեղափոխություն իրականացրեց 1950-ական թվականներին, հիմք դնելով համընդհանուր ֆուտբոլին և ունենալով ուժեղագույն հավաքականը, որը կոչեցին Ոսկե թիմ, որտեղ խաղում էր լեգենդար Ֆերենց Պուշկաշը, ով 20-րդ դարի լավագույն ռմբարկուն էր[1][2][3][4], ում պատվին ՖԻՖԱ-ն վերջերս հիմնեց Պուշկաշ մրցանակը։ Հավաքականը նաև ունեցել է երկրորդ ամենաբարձր ԷԼՕ վարկանիշը հավաքականների պատմության մեջ 2166 միավորով 1954 թվականին և ամենաերկար անպարտելի շարքերից մեկը ֆուտբոլի պատմության մեջ 31 խաղ 4 տարվա ընթացքում։