Հունական դիցաբանության առաջին աստվածություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հունական դիցաբանության առաջին աստվածություններ, Քաոսի դատարկությունից ծնված առաջին աստվածներն ու աստվածուհիները։ Ըստ Հեսիոդոսի՝ ամեն ինչ առաջացել է անսահման Քաոսից։ Քաոսից են առաջացել Երկրի աստվածուհի Գեան, Տարտարոսը` ահավոր անդունդը` լեցուն հավիտենական խավարով, Էրոսը` ամեն ինչին կենդանություն տվող Սերը, հավերժական խավարը` Էրեբոսը և մութ գիշերը` Նիքսը։ Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը` Եթերը, հրճվալից ու պայծառ օրը` Հեմերան։ Գեան և Ուրանոսը ծնունդ են տվել հզոր ու ահեղ տիտաններին։ Տիտան Հիպերիոնն ու Գեան լույս աշխարհ բերեցին Զևսին, Պոսեյդոնին, Հադեսին,Հերային և Դեմետրային։ Աստվածների պայքարն ավարտվում է Զևսի իշխանությամբ։