գյուղ Չինաստանում From Wikipedia, the free encyclopedia
Հուասի (պարզեցված չինարեն՝ 华西新市村, ավանդական չինարեն՝ 華西新市村, փինյին՝ Huáxī xīnshì cūn), գյուղ Չինաստանում, որը գտնվում է Ջիանյին քաղաքի կենտրոնից արևելք, Ջիանսու նահանգում, հավակնում է լինել երկրի ամենահարուստ գյուղը[1]։ Հուասին իրեն անվանում է օրինակելի կոմունիստական գյուղ։
Հուասի | |
---|---|
Տեսակ | գյուղ ՉԺՀ-ում և տեսարժան վայր |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | Huashi Town? |
Մակերես | 0,96 կմ² |
Ձևավորում | 1961 |
Հուասի գյուղը հայտնի է որպես «Երկնքի տակ թիվ մեկ գյուղ»։ Հիմնադրվել է 1961 թվականին[2]։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ բոլոր գյուղացիները (բացառությամբ շատ ավելի մեծաքանակ ներգաղթյալ աշխատողների) ունեն առնվազն 100․000 եվրո կարողություն։ Սա զգալի գումար է չինական չափանիշներով։ Գյուղն ունի բազմաճյուղ արդյունաբերական Huaxi Group ընկերություն, որը ցուցակված է ֆոնդային բորսայում, գնել է ինքնաթիռներ և նախատեսում է գնել նավեր։ Գյուղացիները բաժնետերեր են և ստանում են ընկերության տարեկան շահույթի մեկ հինգերորդը։ Ակնկալվում էր, որ 2011 թվականին ընկերության շրջանառությունը պետք է աճեր մոտ 6,5 միլիարդ եվրոյով։
Բացի 2․000 գյուղացիներից, տարածքում կան ավելի քան 20 հազար ներգաղթյալ աշխատողներ և հարակից գյուղերի ավելի քան 28 հազար բնակիչներ։
Հուասի գյուղի կոմունիստական կուսակցության կոմիտեի նախկին քարտուղար Ու Ռենբաոն (պարզեցված չինարեն՝ 吴仁宝, ավանդական չինարեն՝ 吳仁寶, փինյին՝ *wú rénbǎo*) մշակել էր նախկին աղքատ գյուղական վայրը ժամանակակից հարուստ համայնքի վերածելու ծրագիր։ Ու Ռենբաոն հումքերի, ավելի կաոնկրետ՝ ալյումինի ներդրող էր։ Նրա որդին՝ Ու Սիեենը, ներկայիս գյուղապետն է։
Հուասի գյուղի նոր հայտնի երկնաքերը[3]՝ 328 մետր (1,076 ֆուտ) բարձրությամբ Լունսի միջազգային հյուրանոցը, բացվել է, երբ գյուղը տոնում էր իր 50-ամյակը[4][5]։ Դա գյուղական բնակավայրում գտնվող աշխարհի միակ երկնաքերն է[6], որը շինարարությոն ավարտի պահին աշխարհում բարձրությամբ զբաղեցնում էր 15-րդ տեղը[7]։
Քննադատները Ու ընտանիքին մեղադրում են ընտանեվարաական ղեկավարության մեջ՝ նշելով, թե որքան կարևոր պաշտոններ են զբաղեցնում այդ ընտանիքի անդամները[8]։ 2004 թվականին Ճոու Յիի անցկացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ գյուղի ընդհանուր հարստության 90%-ից ավելին վերահսկում են բացառապես Ու Ռենբաոյի չորս որդիները[9]։ Լայնորեն խոսվում է նաև, որ բնակիչները չեն կարող հեռանալ գյուղից, քանի որ ռիսկի կենթարկեն իրենց ողջ կարողությունը։ Բացի այդ, ներգաղթյալ աշխատողները չեն համարվում գյուղի իրական բնակիչներ և, հետևաբար, չունեն որևէ արտոնությունից օգտվելու հնարավորություն[10]։
2021 թվականի փետրվարին լրատվամիջոցները սկսեցին հաղորդել գյուղի հավանական տնտեսական անկման մասին։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ Huaxi Group-ը կորցրել է 390 միլիոն յուանից (60․441․000 ԱՄՆ դոլար) մինչև 435 միլիոն յուան (67․381․500 ԱՄՆ դոլար)[11], ինչի հետևանքով շահաբաժինների համակարգը կրճատվել է ընկերության շահույթի 30%-ից մինչև ընդամենը 0,5%։ Հաղորդվել է նաև, որ գյուղը 6 միլիարդ ԱՄՆ դոլարի պարտք է կուտակել[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.