Հորտոբադ ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
Հորտոբատ ազգային պարկը տեղակայված է Հունգարիայի արևելքում։ Ունի հարուստ ֆոլկլոր և մշակութային պատմություն։ Այն Հունգարական Մեծ Հարթավայրի մի մասն է, և ազգային պարկ է համարվել 1973 թվականին։ 1999 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։ Հորտոբադը Հունգարիայի ամենամեծ պաշտպանված տարածքն է և ամենամեծ կիսաբնական խոտածածկ հողահանդակն է Եվրոպայում[3]։
Տեսակ | ազգային պարկ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և Natura 2000 protected area? |
---|---|
Կազմված է | Hortobágy Great Fishponds? |
Երկիր | Հունգարիա[1] |
Վարչատարածք | Hajdú-Bihar County? |
Աշխարհագրական տեղադրաում | Puszta? |
Հիմնվել է | 1973 |
Մակերես | 80 135 հեկտար |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Մինչև վերջերս հավատում էին, որ ալկալային դաշտը ձևավորվել էր միջնադարում, հսկայական անտառահատումից հետո։ Սակայն Հորտոբադը ավելի հին է, և ալկալացումը սկսվել էր 10000 տարի առաջ, երբ Տիսա գետի հունն առաջին անգամ թեքվել է դեպի Մեծ Հարթավայր։ Ձևավորումն ավարտվել է Անթրոպոգենի ժամանակաշրջանում, երբ տեղի վայրի ձիերին հաջորդել են ընտելացված կենդանիներ[4]։
Ամենախորհրդանշական տեղանքներից մեկը Kilenclyukú híd (բառացի՝ ինը անցքանի) կամուրջն է։ Այս կամարակապ կամուրջը Հունգարիայի պատմության մեջ ամենաերկար քարե կամուրջն է եղել։ Այն կառուցվել է 1827-1833 թվականներին դասական ոճով։ Ազգային պարկի մի մասը համարվում է աստղադիտարանային տարածք[5]։
Հորտոբադն ունեցել է նաև բացասական նշանակություն։ Այն մի վայր էր, որտեղ հունգարական ստալինցիները իրենց քաղաքական ընդդիմախոսներին ուղարկեցին հարկադիր աշխատանքի։ Նույնօրինակ Գոլի Օտոկի բանտն էլ գտնվում էր Հարավսլավիայում, իսկ Բարագա տափաստանը՝ Ռումինիայում[6]։