Հովհաննես (մանրանկարիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես մանրանկարիչ (ծնվելու և մահանալու թվականները անհայտ են), հայ մանրանկարիչ, XIII դարի կիլիկյան մանրանկարիչ, գրիչ։ Աշխատել է Հռոմկլայում, Կոնստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի պատվերով ընդօրինակել է 1235 թվականի (Մխիթարյանների մատենադարան, Վիեննա) և 1253 թվականի (Ֆրիրի պատկերասրահ, Վաշինգտոն) ավետարանները։ Մանրանկարիչ Կիրակոսի հետ եղել է Թորոս Ռոսլինի անմիջական նախորդը։ Առավել ուսումնասիրվածը և բարձրարժեքը Ֆրիրի պատկերասրահի Ավետարանն է, որն ունի խորաններ, անվանաթերթեր և ավետարանիչների պատկերներ։ Զարդապատումը կատարված է պայծառ գույներով՝ ոսկե ֆոնի վրա, ուր ակնհայտ է մանրանկարչի գունագծային մեծ վարպետությունը։ Ընդհանրություններ ունի նույն ժամանակ Հռոմկլայում աշխատած նկարիչներ Սարգսի և Կիրակոսի հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հովհաննես, Ծնվել է ...
Հովհաննես | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | մանրանկարիչ և գրիչ |
Փակել