թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Հոպոպ (լատին․՝ Upupa epops), ալկիոնանմանների կարգի հոպոպների ցեղի թռչուն փոքր վառ գույնի թռչուն երկար նեղ կտուցով և փոմփոլիկով։
Հոպոպ | |
Հոպոպ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Bucerotiformes |
Ընտանիք | Upupidae |
Ցեղ | Upupa |
Տեսակ | Հոպոպ (U. epops) |
Միջազգային անվանում | |
Upupa epops | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Հայտնի է հոպոպի միայն մեկ տեսակ, որը գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը՝ 68-72 գ, թևերի բացվածքը՝ 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։ Թևերը լայն են, ծայրերը բութ, որովայնը սպիտակավուն է, մնացած փետրավորումը՝ շիկավուն։ Տարածվում են տարբեր երկրներում։
Լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում։ Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում։ Տարածված է նաև Հայաստանում։ Մեծաքանակ է և լայն տարածված։ Հանդիպում է բաց տարածություններում, այգիներում, թփուտային ծառատեսակների առկայության պայմաններում, նոսր անտառներում, բնակավայրերում, պուրակներում և նույնիսկ Երևան քաղաքում։
Բույնը գավաթաձև է։ Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում։ Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3-9 մոխրագույն ձու։ Սովորաբար հանդիպում են զույգերով կամ առանձին անհատներով, աշնանն էլ կազմում են ոչ մեծ խմբեր։
Սնվում է հիմնականում որդերով, վնասատու միջատներով, թրթուրներով։ Օգտակար է վնասատուների ոչնչացման գործում։
Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ սավաննաները, մարգագետինները կամ արոտավայրերն են։ Հանդիպում է նաև այգիներում։ Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ է անցկացնում հողի վրա՝ որսալով միջատներ։ Օգտակար է. ոչնչացնում է գյուղատնտեսական խոշոր վնասատուների (հատկապես՝ իշախառանչին)։ Թխսակալում է էգը՝ 15-18 օր, կարճ ժամանակով՝ նաև արուն։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 22-24-րդ օրը։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոպոպ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոպոպ» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հոպոպներ» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է հոդվածից «Հոպոպներ» Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 546)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.