Հոնկոնգի արվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հոնկոնգի արվեստի թանգարան (անգլ.՝ The Hong Kong Museum of Art, չինարեն՝ 香港藝術館) բացվել է 1962 թվականին Հոնկոնգի քաղաքապետարանում։ 1991 թվականին տեղափոխվել է Չիմսաչեյում կառուցված շենք։ Գտնվում է ժամացի և մշակույթի նախարարության ղեկավարման ներքո։ Արվեստի թանգարանի բաժիններում կան նաև թեյի պարագաններ, Հոնկոնգի այգու դրոշակաձողի կրկնօրինակը[2]։
Հոնկոնգի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Հոնկոնգ |
Հիմնադրվել է | 1962 |
Այցելուներ | 619 810 մարդ (2021)[1] |
Կայք | hk.art.museum/zh_TW/web/ma/home.html |
Թանգարանի նպատակն է պահպանել չինական մշակույթը և նպաստել տեղի արվեստագետների աշխատանքին։
Թանգարանի հավաքածուն պարունակում է ավելի քան 16000 արվեստի նմուշներ՝ գեղանկարչության, քանդակագործության, չինական գեղագրության և պատմական նշանակության ունեցող։ Ի լրումն մշտական ցուցահանդեսի, թանգարաների միջազգային համագործակվության շրջանակներում թանգարանը հյուրընկալում է օտարերկյա հավաքածուներ[2]։
Թանգարանը այցելունելի համար բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից և Չինական նոր տարվա առաջին երեք օրերի ընթացքում։ Երկուշաբթիյից ուրբաթ օրերին աշխատանքային ժամերն են՝ 10։00-18։00, իսկ շաբաթ և կիրակի օրերին բաց է 10։00-19։00։ Սուրբ Ծննդյան և Չինական նոր տարվա նախօրեին բաց է 10։00-17։00։
Ընդունելության համար պետք է վճարել 10 Հոնգ Կոնգ դոլար։ Հաշմանդամություն ունեցով մարդկանց, լիաժամկետ ուսանողների և 60 տարին լրացած մարդկանց համար՝5 Հոնգ Կոնգ դոլար։ Եթե թանգարան այցելում են խմբով և խմբի մեջ կան 20 անդամներ զեղչվում է 30%։ Լրացուցիչ գումար վճարվում է միայն այն ժամանակ, երբ պետք է մուտք գործեն հատուկ ցուցահանդեսներ[3]։
Բացվել է 1962 թվականին։ 1991 թվականին Հոնկոնգի քաղաքապետարանի շենքից տեղափոխվել է Սալիսվուրի Ռոադ, որը կառուցվել էր հենց թանգարանի համար[2]։
1984 թվականի հունվարի 27-ին Հոնկոնգի այգու դրոշակաձողի տեղադրվելուց հետո, թանգարանում բացվել է թեյի թանգարանային պարագաներ[4]։
2015 թվականին նախատեսվում է փակել թանգարանը և երկու տարի վերանորոգել, որի ընթացքում կթարմացվի ճակատը, որը ստացել է 8-րդ տեղը աշխարհի տաս ամենատգեղ շենքերի շարքում[5]։ Բացի այդ նախատեսվում է ավելացնել 2 նոր ցուցասրահներ և կառուցել մի նոր հարկ, քանի որ թանգարանը զգում է դրա պակասը։ Տարիների ընթացքում կուտակվել են կառուցվածքային խնդիրներ, որոնք ևս հաշվի կառնվեն։ Վերակառուցման ընթացքում նախատեսվում է, որ թանգարանի նմուշները կճանապարհորդեն արտասահմանյան թանգարաններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.