ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը ԽՄԿԿ(բ) ղեկավարության և ԽՍՀՄ կառավարության կողմից 1932-1933թթ., արհեստական զանգվածային սովի կազմակեր From Wikipedia, the free encyclopedia
Հոլոդոմոր (ուկրաիներեն՝ Голодомор, «Սովասպանդ»[1]), խորհրդային իշխանության կողմից Ուկրաինայում 1932-1933 թվականներին կազմակերպված արհեստական սով, որին զոհ է գնացել մինչև 7.5 միլիոն ուկրաինացի[2]։
Ուկրաինայի համար այս աննախադեպ ցեղասպանության զոհերն էին հատկապես գյուղացիները, որոնցից ստալինյան պետության ներկայացուցիչները առգրավվեցին ողջ պարենամթերքը[3]։ Արգելվում էր մահվան պատճառ նշել «սովը», այն փոխարինվում էր կամ «հյուծվածություն», կամ էլ «մահվան պատճառն անհայտ է» գրություններով, իսկ սովի մասին տեղեկությունների տարածումը խիստ պատժվում էր։
Որպես ցեղասպանություն ճանաչվել է մի շարք պետությունների (ԱՄՆ, Ավստրալիա, Իտալիա, Լեհաստան, Իսպանիա, Բրազիլիա, Արգենտինա և Կանադա) կողմից[4]
Ուկրաինայում աշխատում է Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը, որի հիմնական առաքելությունն է այս հարցի լուսաբանումը[5]։
Աշխարհի մի շարք երկրներում բացվել են Հոլոդոմորի հուշարձաններ։ Ուկրաինայում կա Հոլոդոմորի զոհերի մի քանի հուշարձան[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.