![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Palace_of_Holyroodhouse%252C_Edinburgh.jpg/640px-Palace_of_Holyroodhouse%252C_Edinburgh.jpg&w=640&q=50)
Հոլիռուդհաուզ
From Wikipedia, the free encyclopedia
Հոլիռուդհաուզ (անգլ.՝ The Palace of Holyroodhouse[4], հայտնի է նաև Հոլիռուդի պալատ անվամբ), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետի պաշտոնական նստավայրը Շոտլանդիայում։ Գտնվում է Էդինբուրգի Ռոյալ Մայլ թաղամասում՝ էդինբուրգյան դղյակի դեմ դիմաց։ 16֊րդ դարից ի վեր Հոլիռուդհաուզը եղել է Շոտլանդիայի միապետների հիմնական նստավայրը։ Այսօր այն պետական միջոցառումների և պաշտոնական ընդունելությունների կազմակերպման վայր է։ Եղիսաբեթ 2֊րդ թագուհին յուրաքանչյուր տարվա ամռան առաջին օրերն անցկացնում է Հոլիռուդհաուզում, որտեղ կազմակերպում է պաշտոնական ընդունելություններ և հանդիսություններ։ Շոտլանդիայի Մարի Ստյուարտ թագուհու (16֊րդ դար) բնակարանը՝ կից հարկաբաժիններով, կլոր տարին բաց է հասարակության համար՝ որպես թանգարան, բացառությամբ այն օրերի, երբ արքայական ընտանիքի որևէ ներկայացուցիչ գտնվում է պալատում։
![]() | |
Տեսակ | պաշտոնական նստավայր, պալատ և country house? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էդինբուրգ |
Վայր | Holyrood? |
Հասցե | EH8 8DX[2] |
Փողոց | Թագավորական Մղոն |
Սեփականատեր | Դավիթ I Շոտլանդացի |
Օգտագործվում է | պաշտոնական նստավայր |
Ժառանգության կարգավիճակ | Ա կատեգորիայի գրանցված կառույց[3] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |