![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Halle_Berry_by_Gage_Skidmore_2.jpg/640px-Halle_Berry_by_Gage_Skidmore_2.jpg&w=640&q=50)
Հոլի Բերի
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Հոլի Մարիա Բերի (անգլ.՝ Halle Maria Berry, օգոստոսի 14, 1966(1966-08-14), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առաջին աֆրոամերիկացի դերասանուհին, որ արժանացել «Օսկար» մրցանակի (2002 թ.), «Ոսկե Գլոբուս» (2000) և «Էմմի» (2000) մրցանակների դափնեկիր։
Հոլի Բերին հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է, ով ներգրավվել է մի շարք այնպիսի ֆիլմերի արտադրման գործընթացում, որում նա խաղացել է։ Բացի դրանից Բերին Ռևլոնի գովազդի մոդել է։
Դերասանուհի դառնալուց առաջ, Բերին մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթներում, գրավելով առաջին հորիզոնականը «Միսս ԱՄՆ»-ում և 6-րդ հորիզոնականը «Միս Աշխարհ»-ում 1986 թվականին։ Նրա հաջողությունը սկսվեց 1992 թվականին, երբ նա խաղաց «Բումերանգ» ֆիլմում, որը նրան հնարավորություն տվեց խաղալ այնպիսի խաղերում, ինչպիսիք են՝ «Ֆլինթսթոունզ» (1994 թվական) և «Բուլուորթ» (1998 թվական)։ Որպես հավելում իր «Ակադեմիական մրցանակաբաշխությունում» հաղթանակին՝ Բերին առավել հայտնի դարձավ նոր հազարամյակում՝ Storm in the X-Men ֆիլմի սերիաներում (2000 թվին ներկայացավ հանդիսատեսի դատին), Swordfish (2001 թվական) և Die Another Day (2002 թվական) ֆիլմերում իր խաղացած դերերի շնորհիվ։ Այդ ֆիլմերում նա խաղում էր Bond Girl Jinx-ի դերը, սակայն այնուհետև հաջողության հասավ 2010 թվականին Cloud Atlas (2012 թվական) և The Call (2013 թվական) ֆիլմերի շնորհիվ։ Դերասանուհին նաև հաղթել է Golden Raspberry մրցանակաբաշխությունում՝ 2005 թվականի ամենավատ դերասանուհի անվանակարգում Կատվե Տիկինը (Catwoman) դերի համար և եղել է այն միակ դերասանուհիներից մեկը, ով ընդունել է մրցանակը գաղտնի։
Բաժանվելով բեյսբոլիստ Դեյվիդ Ջասթիսից և երաժիշտ Էրիկ Բենեթից՝ Բերին ունի մի աղջիկ մոդել Գաբրիել Օբրիի հետ ամուսնությունից և տղա դերասան Օլիվեր Մարտինեսից։