Գեղեցկության մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
Գեղեցկության մրցույթ, ամենագեղեցիկ մասնակցին որոշելու մրցույթ։ Ավանդաբար հիմնական ուշադրությունը դարձվում է մասնակիցների ֆիզիկական հատկանիշների վրա, չնայած որոշ մրցույթներում հաշվի են առնվում նաև մասնակցի անհատական որակները, ինտելեկտը, տաղանդը և ներկայացված հարցերին տրված պատասխանները։ Տերմինը հիմնականում կիրառվում է միայն չամուսնացած կանանց մրցույթների վերաբերյալ, ինչպիսիք են Միջազգային չորս մեծ գեղեցկության միցույթները[1][2][3]: Տղաների կամ տղամարդկանց նմանատիպ մրցույթները կոչվում են այլ անուններով և ավելի նման են բոդիբիլդինգի մրցույթներին։
Յուրաքանչյուր գեղեցկության մրցույթի կազմակերպիչները կարող են առաջադրել իրենց կանոնները, ներառյալ մասնակիցների տարիքային սահմանափակումները։ Կանոնները կարող են նաև պահանջել, որ մասնակիցները լինեն չամուսնացած, ինչպես նաև «առաքինի», կամավորական աշխատանքի և համագործակցության պատրաստ և այլն։ Կարող են ներկայացվել նաև հագուստի տիպեր, որոնցով պետք է ներկայանան մասնակիցները, ներառյալ լողազգեստները։
Գեղեցկության մրցույթները սովորաբար կազմված են մի քանի փուլերից և տեղական մրցույթներից հետո անցկացվում են ավելի մեծ մրցույթներ։ Օրիակ , միջազգային մրցույթները ներառում են հարյուրավոր կամ հազարավոր տեղական մրցույթներ։ Երեխաների գեղեցկության մրցույթներում հիմնականում ուշադրություն է դարձվում մասնակցի գեղեցկության, զգեստների, սպորտային հագուստի մոդելավորմանը, տաղանդին և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին։ Մեծահասակների և պատանիների մրցույթներոմ կենտրոնանում են հիմնականում դիմահարդարման, սանրվածքի և զգեստների, լողազգեստի և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին։ Գեղեցկության մրցույթի հաղթողը հաճախ կոչվում է գեղեցկության թագուհի։ Մրցույթի արդյունքում մասնակիցները գրավում են որոշակի հորիզոնականներ։
Կան լողազգեստով որոշ գեղեցկության մրցույթներ, որոնց ընթացքում դատում են միայն մարմնի որոշ մասերը, օրինակ՝ կանաց նստատեղը (օրինակ՝ Միս Բում Բում մրցույթը, որ անցկացվում է Բրազիլիայում և Միս Ռիֆ մրցույթը, որ անցկացվում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում)[4]։
Գեղեցկության մրցույթների մրցանակների շարքում կարող են լինել տիտղոսներ, թագեր, գոտիներ, կրթաթոշակներ, գավազաններ, խնայողական պարտատոմսեր և գումարային պարգևներ։ Այնուամենայնիվ, չափահասների և պատանիների մրցույթներում հակված են դատելու խոսքը։ Որոշ մրցույթների հաղթողներին կամ եզրափակիչ փուլ անցած մի շարք մասնակիցների որպես մրցական կարող են տրվել քոլեջի կրթաթոշակներ[5]։