From Wikipedia, the free encyclopedia
Հոգիների աճուրդ (անգլ.՝ Auction of Souls), Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։ Ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։
Հոգիների աճուրդ անգլ.՝ Ravished Armenia | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | համր կինո |
Թվական | 1919 |
Ռեժիսոր | Օսկար Ափֆել |
Սցենարի հեղինակ | Հարվի Գեյթս |
Դերակատարներ | Ավրորա Մարտիկանյան |
Կինոընկերություն | First National Pictures |
Ravished Armenia (film) Վիքիպահեստում |
Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը։
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ։ Ցուցադրությանը ներկա են եղել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք, տոմսի արժեքը եղել է տասը դոլար։ Մեծ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում կինոնկարի յուրաքանչյուր պրեմիերայից հետո հանդիպումներ են կազմակերպվել տեղի վերնախավի և Մարտիկանյանի հետ։
Ընդհանուր առմամբ, ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, նաև՝ Կուբայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել։ «Հոգիների աճուրդը» Մեծ Բրիտանիա է բերվել 1919-ի դեկտեմբերին և ենթարկվել է պետական գրաքննության։ Երկար բանակցություններից հետո Սքոթլանդ Յարդի համաձայնությամբ ցուցադրվել է 1920-ի հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլում և շարունակվել մոտ երեք շաբաթ, որից հետո դադարեցվել է։ Երկրորդ գրաքննությունից հետո կրճատվել է չորս տեսարան, ապա նորից ցուցադրվել։ Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրությունը մեկընդմիշտ դադարեցվում է և հանվում «պրոկատից»։ 1920-ական թվականների սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված հայրենիք» գիրքը, վերաշարադրվեցին գերմանացի սպաների հակամարդկային արարքներին վերաբերող էջերը։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Հոգիների աճուրդ / մաս I |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Հոգիների աճուրդ / մաս II |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Հոգիների աճուրդ / մաս III |
Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի ինը ժապավենները, սակայն որևէ հետք չեն գտել։ Կա վարկած, որ նիտրատի հիմքով պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրասույզ են եղել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ, կամ որ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթումում։ Ժապավենի ամբողջական տարբերակը՝ 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել, և միայն 1994 թվականին արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահպանվում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.