![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/Headache-1557872_960_720.jpg/640px-Headache-1557872_960_720.jpg&w=640&q=50)
Հոգեբանական սթրես
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեբանության մեջ սթրեսը լարվածության և ճնշման զգացումն է[1]։ Սթրեսը հոգեբանական ցավի տեսակ է։ Փոքր քանակությամբ սթրեսը կարող է ցանկալի, օգտակար և նույնիսկ առողջարար լինել։ Դրական սթրեսը օգնում է բարելավել մարզավիճակը։ Այն նաև նպաստող գործոն է մոտիվացիայի, հարմարվողականության և շրջակա միջավայրի նկատմամբ արձագանքի համար։ Սակայն սթրեսի չափից շատ լինելը կարող է հանգեցնել մարմնական վնասվածքների։ Սթրեսը կարող է մեծացնել նոպաների, սրտի կաթվածի, խոցերի և հոգեկան հիվանդությունների, օրինակ՝ դեպրեսիայի ռիսկը[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/Headache-1557872_960_720.jpg/640px-Headache-1557872_960_720.jpg)
Սթրեսը կարող է լինել արտաքին՝ կապված շրջակա միջավայրի հետ[3], բայց կարող է նաև արդյունք հանդիսանալ ներքին ընկալումների, որոնք անհատի մոտ առաջացնում են անհանգստություն կամ որևէ իրավիճակի շուրջ այլ բացասական զգացմունքներ, ինչպիսիք են ճնշումը, անհարմարությունը և այլն, որոնք համարվում են սթրեսային։
Մարդիկ սթրես են ապրում կամ ընկալում են երևույթները, որպես սպառնալիք, երբ նրանք չեն հավատում, որ իրենց ռեսուրսները (խթաններ, մարդիկ, իրավիճակները և այլն) բավարար են խոչընդոտների հաղթահարման համար։ Երբ մարդիկ կարծում են, որ իրենց վրա դրված պահանջները գերազանցում են իրենց հաղթահարելու ունակությունը, նրանք դա ընկալում են, որպես սթրես[4]։