From Wikipedia, the free encyclopedia
Հոգեբանական թրիլլեր (անգլ.՝ Psychological thriller), գրականության և կինոյի ժանրերից մեկի՝ թրիլլերի տարատեսակներից մեկը։ Հիմնականում օգտագործվում է, որպեսզի նկարագրի այնպիսի ֆիլմեր և գրքեր, որոնց մեծ մասին գրավում են հիմնական հերոսների հոգեբանության ուսումնասիրությամբ։ Այս ժանրում օգտագործվում են դեպքերի բազմաթիվ շրջադարձեր, որոնցից առաջանում է հետագա դիտման կամ ընթերցման հետաքրքրություն[1].
Հոգեբանական թրիլլերը, որպես ենթաժանր, չունի հստակ սահմանում և բաժանարար գծեր։ Հոգեբանական թրիլլերի տարրերը կարող են լինել տարբեր ժանրերի ստեղծագործություններում, որտեղ հոգեբանական լարվածությունը ստեղծվում է հերոսների վախերի և հուզական անկայունության արդյունքում։ Հոգեբանական թրիլլերը ընդգծում է իր հերոսների անկայուն կամ ցնորական կարգավիճակը։
Բրիտանացի կինոռեժիսոր Ջոն Մադենը «The Daily Telegraph»-ի էջերում այսպես է նկարագրել հոգեբանական թրիլլերը՝ «Հոգեբանական թրիլլերները կենտրոնանում են պատմության, հերոսի զարգացման, ընտրության և բարոյական կոնֆլիկտի վրա․ վախն ու անհանգստությունը անկանխատեսելի եղանակով հանգեցնում են հոգեբանական լարվածությանը»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.