թռչունների տեսակներ From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական մարաբու[1] (լատին․՝ Leptoptilos dubius) արագիլների ընտանիքի թռչուն։
Հնդկական մարաբու | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Leptoptilos dubius
(Gmelin, 1789)
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Հնդկական մարաբուն ունի 145-150 սմ երկարություն և մինչև 250 սմ թևերի բացվածք։ Թևերի վերին հատվածը ավելի մուգ մոխրագույն է և հակադրվում է ներքևի բաց մոխրագույնի հետ։ Փորի և պոչի ներքևի հատվածը բաց մոխրագույն է, գրեթե սպիտակ։ Անփետուր գլուխը վարդագույն է, իսկ հզոր կտուցը՝ դեղին։
Նախկինում հնդկական մարաբուն բնադրում էր Հարավային Ասիայի Հնդկաստանից, Շրի-Լանկայից մինչև Կալիմանտան, այսօր նրա բնադրման արեալը ընդգրկում է նաև Ասսամը և Կամբոջան։ Այս թռչունը ձմեռում է Վիետնամում, Թաիլանդում և Մյանմայում։ Այն ապրում է ծովի ափերին և ճահիճների մերձակայքում, ինչպես նաև լուսավոր անտառներում և չոր լանդշաֆտներում։
Սնվում է գորտերով, անտեսանելի միջատներով, փոքր թռչուններով, մողեսներով ու կրծողներով, ինչպես նաև մարդու սննդի մնացորդներով։ Հնդկական մարաբուն բնադրում է արևադարձային խոնավ տարածքներում, հաճախ փոքր գաղութներով, յուրաքանչյուր գաղութում կա մինչև 30 բույն։ Բնում դնում են 2-3 ձու և ծնողները թուխս են նստում 28-30 օր։
Թեև 19-րդ դարում թռչունները հաճախ հայտնաբերվել էին Հնդկաստանում և Բիրմայում, այսօր նրանց թիվը նվազել է և 1000 թվից պակաս է։ Դրա պատճառները բնի և կերակրման տարածքների ոչնչացումն են`չորացնելով խոնավ տարածքները, թունաքիմիկատներ օգտագործելը և ձվեր որսալն ու ընտրելը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.