![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Five-pointed_star.svg/langhy-640px-Five-pointed_star.svg.png&w=640&q=50)
Հնգաթև աստղ
From Wikipedia, the free encyclopedia
Հնգաթև աստղ, հինգ գագաթներով աստղաձև տիպի բազմանկյուն, որի բոլոր կողմերը և գագաթների բոլոր անկյունները հավասար են։ Այն ձևավորվում է նույն երկարության գծերի միացմամբ՝ յուրաքանչյուր գագաթում 36° անկյուններով։ Աստղի ներսում գծերի շարունակությունը, մինչև գծերի միաձուլումը, միասին կազմում է հնգագիծը։
- Հնգաթև աստղ՝ առանց ներքին հնգանկյունի
- Հնգագիծ, այն կարելի է գծել մեկ շարունակական գծով
- Ռելիեֆ, 9-11-րդ դարեր, Սոլին, հարավային սլավոններ
Հնգաթև աստղը լայնորեն տարածված գաղափարագիր է ամբողջ աշխարհում և կարևոր կրոնական-միստիկական և գաղափարական խորհրդանիշ է։ Լայնորեն օգտագործվում է նաև հերալդիկ նշաններում, ներառյալ պետական և ռազմական խորհրդանիշների կազմում։
Պյութագորասը պնդել է, որ այդպիսի աստղ, կամ, ինչպես նա էր անվանում, հիգիեա (λγιεια, ի պատիվ Հունական առողջության աստվածուհի Հիգեայի),ներկայացնում է մաթեմատիկական կատարելություն, քանի որ այն թաքցնում է ոսկե հարաբերակցությունը։ Հնգաթև աստղը նման է մի մարդու (Լեոնարդո դա Վինչիի"Վիտրուվյան մարդ" և Նեթեսհայմի Ագրիպպայի նկարը)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Gravure_d%27Agrippa_de_Nettesheim.jpg/320px-Gravure_d%27Agrippa_de_Nettesheim.jpg)