Հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (հապավումներ՝ ՀՊԱ, tPA) սպիտակուց է, որը պատասխանոտու է արյան մակարդուկների քայքայման համար։ Այն սերինային պրոտեազ է, որը հայտանբերվում է արյունատար անոթների պատը ներսից պատող էնդոթելի բջիջներում։ Որպես ֆերմենտ, այն կատալիզում է պալզմինոգենի փոխակերպումը պլամնինի՝ մի սպիտակուցի, որը գլխավոր դերակատարումն ունի մակարդուկի քայքայման գործում։ Մարդու ՀՊԱ-ի միաշղթա տարբերակը ~70 կԴա զանգվածով սպիտակուց է[1]։
ՀՊԱ-ը հնարավոր է արտադրել ռեկոմբինանտ կենսատեխնոլոգիական միջոցներով և այս պարագայում այն կոչվում է ռեկոմբինանատ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (ՌՀՊԱ)։ Նման ՌՀՊԱ են պարունակում մի շարք անվանում դեղորայքներ՝ Ալտեպլազա, Ռետեպլազա, Տենեկտեպլազա։ Այս դեղերը կիրառվում են կլինիկական բժշկության մեջ կաթվածների կամ սրտամնակնի ինֆարկտների բուժման ժամանակ։ ՀՊԱ-ների կիրառումը հակացուցված է հեմոռագիկ կաթվածների և գլխի վնասվածների ժամանակ։ ՀՊԱ-ով թունավորումների ժամանակ որպես հակաթույն կրառվում է ամինոկապրոնաթթուն։