From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային հարթ կետ[1] (լատին․՝ Eubalaena glacialis) - հարթ կետերի ընտանիքից (Balaenidae), տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շրջաններում։
Հյուսիսային հարթ կետ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Eubalaena australis
(O. F. Müller, 1776)
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
Հյուսիսային հարթ կետի բնակավայրեր | ||||||||||||
|
Հյուսիսային հարթ կետի երկարությունը հասնում է մինչև 13-16 մ երկարության։ Պաշտոնապես գրանցված ռեկորդային երկարությունը 18 մ է, բայց նկատվել են նաև 21 մ երկարությամբ կետեր։ Այս կետերի զանգվածը մոտ 100 տոննա է։ Ինչպես բոլոր հարթ կետերը, Հյուսիսային տեսակների մոտ բացակայում է մեջքային լողակը։ Ամբողջ մարմնի գույնը սև է։ Մարմնի զգալի մասերը, որոնք ծածկված են մակաբույծ օրգանիզմներով, այնպիսիք, ինչպիսիք են բալանիդները, կետային ոջիլները և այլ խեցգետնանմանները։ Հեռվից նրանք նման են հսկայական սպիտակ բծերի։ Այս օրգանիզմներն առավել սերտորեն տեղակայված են կենդանու ճակատին՝ կազմելով մի տեսակ սպիտակ «գլխարկ»։ Բերանի յուրաքանչյուր կողմում կա մոտ 300 բեղ։ Այս ծովային կենդանու ճարպը կարող է կազմել մարմնի ընդհանուր քաշի մինչև 40%-ը, և այդ առումով Հյուսիսատլանտյան հարթ կետը ռեկորդակիր է բոլոր կետերի շրջանում։
Հյուսիսային հարթ կետերը ամռան ամիսներին ապրում են ենթաբևեռային շրջաններում, իսկ ձմռանը տեղափոխվում են բարեխառն լայնություններ։ Ատլանտյան օվկիանոսի Արևելքում այս տեսակն ամբողջությամբ ոչնչացված է։ Նախկինում այն կարելի էր գտնել ամառային սեզոնին՝ Իսլանդիայի ափերի մոտ, իսկ ձմռանը՝ Բիսկայան ծոցում։ Արևմտյան Ատլանտյան պոպուլյացիաներն ապրում են ամռանը Նոր Անգլիայի ափերի մոտ, իսկ ձմռանը հանդիպում են Մեքսիկական ծոցում՝ Ֆլորիդայից արևմուտք։
Այս տեսակը ջրի մեջ շատ դանդաղ է շարժվում։ Այն շարժվում է ընդամենը 8 կմ/ժ արագությամբ։ Ինչպես բոլոր բեղավոր կետերը, այնպես էլ Հյուսիսատլանտյան հարթ կետերը սնունդը ֆիլտրում են կետի բեղիկների միջոցով։ Դրա մեջ մնում են հոդվածոտանի խեցգետիններն ու փոքր ձկները։ Ավելի վաղ այս տեսակի ներկայացուցիչները միգրացիայից առաջ հավաքվում էին խոշոր խմբերում, որոնք կազմում էին հարյուր կամ ավելի կենդանիներ, սակայն մեր ժամանակներում ծայրահեղ հազվադեպության պատճառով դա անհնար է դարձել։
]]
Քանի որ Հյուսիսային հարթ կետերը ապրում են ափերի մոտ, նրանք առաջին կետերի թվում էին, որոնք կետորսության թիրախում էին։ Արդեն 16-րդ դարում նրանց սպանել են տասնյակ հազարներով։ Դրանից հետո դրանք այնքան հազվադեպ են դարձել Ատլանտյան օվկիանոսի Արևելքում, որ եվրոպական կետորսները ստիպված են եղել անցնել գրենլանդական կետերին։ Նոր Անգլիայի գաղութարարները արագորեն հայտնաբերեցին, որ հազարավոր հարթ կետեր ամռանը հավաքվում են ափերի մոտ։ 17-րդ և 18-րդ դարերում նրանց պոպուլյացիան գրեթե ոչնչացվել է։ Միայն ավելի ուշ հայտնաբերվեցին Ճապոնական կետեր, որոնք գրեթե ոչնչացվեցին 1805-1914 թվականներին։
Հյուսիսային հարթ կետի սկզբնական թիվը գնահատվում է 100 հազար կենդանի, բայց մեր ժամանակներում գոյություն ունի ընդամենը մոտ 300։ Ի տարբերություն կետերի այլ տեսակների,այս կետերի որսը դադարեցնելուց հետո, նրանց թվաքանակը գրեթե չեն կարողացել մեծացնել։ Դրա պատճառները, բացի ծնելիության ցածր մակարդակից, դեռ հասկանալի չեն։ Արևելաատլանտյան պոպուլյացիաները, որոնք նախկինում գաղթել էին Իսլանդիայի և Ֆրանսիայի միջև, ամբողջությամբ անհետացել են։ Ժամանակ առ ժամանակ հարթ կետերի այս տեսակի առանձին ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, հայտնվում են օվկիանոսի արևելյան մասում, բայց այստեղ, ըստ երևույթին, խոսքը գնում է արևմտյան Ատլանտյան օվկիանոսից մոլորված կետերի մասին։
Հյուսիսային հարթ կետերը երբեմն միավորվում են Գրենլանդական կետի, Ճապոնական կետի և Հարավային հարթ կետի հետ միասին՝ Balaena կամ Eubalaena սեռում։ Նախկինում Հարավային, Ճապոնական և Հյուսիսային կետը համարվում էր մեկ տեսակ, սակայն ԴՆԹ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք երեք տարբեր տեսակներ են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.