![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/General_consulate_of_France_in_St.-Petersburg.jpg/640px-General_consulate_of_France_in_St.-Petersburg.jpg&w=640&q=50)
Հյուպատոս (դիվանագետ)
From Wikipedia, the free encyclopedia
Հյուպատոս (հունարեն՝ ύπατος), պաշտոնատար անձ, որին հանձնարարված է ներկայացվող պետության հյուպատոսական գործառույթների կատարումը համապատասխան հյուպատոսական շրջանի շրջանակներում գտնվող պետության տարածքում, այսինքն՝ իր պետության և իր քաղաքացիների իրավական և տնտեսական շահերը պաշտպանելու համար[1]։ Փաստորեն հյուպատոսական գործառույթները ներկայացվող պետության անունից իրականացվում են հատուկ բացված հյուպատոսական հիմնարկների գտնվելու պետության համաձայնությամբ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/General_consulate_of_France_in_St.-Petersburg.jpg/640px-General_consulate_of_France_in_St.-Petersburg.jpg)