![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/40/Haugesund_Stadion.jpg/640px-Haugesund_Stadion.jpg&w=640&q=50)
Հյոուգեսուն մարզադաշտ
From Wikipedia, the free encyclopedia
«Հյոուգեսուն» (նորվ.՝ Haugesund Stadion), մարզադաշտ Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեի Հյոուգենսուն քաղաքում։ Ունի 8754 տարողունակություն:Հանդիսանում Հյոուգեսուն ֆուտբոլային ակումբի և երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վարդ Հյոուգեսունդ» ակումբների մարզադաշտը։
Հյոուգեսուն մարզադաշտ նորվ.՝ Haugesund Stadion | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Հյոուգեսուն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1920 |
Բացված | 1920թ.-ի մայիսի 17 |
Ճարտարապետ | LINK Arkitektur? |
Տարողություն | 8800 |
Տնային թիմ | Հյոուգեսուն ՖԱ, SK Vard Haugesund? և SK Haugar? |
Կայք | Ակումբի էջը քաղաքապետարանի կայքում |
![]() | |
![]() |
«Հյոուգեսուն» մարզադաշտը բացվել է 1920 թվականի մայիսի 17-ին։ Առաջին տրիբունան կառուցվել է 1926 թվականիև տեղավորել է 500 հանդիսական։ 1945 թվականին խոտածածկույթի անհրաժեշտություն առաջացավ և որոշակի աշխատանքներից հետո մարզադաշտը ունեցավ բնական խոտածածկույթ։ Մինչ այդ խաղադաշտը պատված էր խճաքարով։ Մարզադաշտի ռեկորդը գրանցվել է 1996 թվականի սեպտեմբերի 28-ին «Հյոուգեսուն» - «Սոգնդալ» հանդիպման ժամանակ, երբ խաղը դիտելու էին եկել 10000 հանդիսական։
1965 և 1981 թվականներին մարզադաշտում անցկացվել են ատլետիկայի միջազգային մրցաշարեր։ Այստեղ անցկացվել են նաև Նորվեգիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Դանիայի և Պորտուգալիայի հետ հանդիպումները։