From Wikipedia, the free encyclopedia
Հմայակ Միսակյան (հոկտեմբերի 2, 2002, Գյումրի, Հայաստան[1]), Ավստրիան ներկայացնող հայ ծանրամարտիկ, 2023 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր պոկում վարժությունում (81 կգ քաշային կարգ)։
Հմայակ Միսակյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 2, 2002 (21 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայաստան[1] |
Հմայակ Միսակյանը ծնվել է 2002 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում։ 2017 թվականին տեղափոխվել է Հունաստան, որի դրոշի ներքո դարձել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր հրում վարժությունում և երկամարտում[2]։
Երեք տարի անց Սարգիս Մարտիրոսյանի առաջարկով տեղափոխվել է Ավստրիա և սկսել է ներկայացնել այդ երկիրը։ Այժմ ծառայում է Ավստրիայի զինված ուժերում, ներկայացնում է բանակի մարզական ակումբը։ Կոչումով եֆրեյտոր է[2]։
2022 թվականին Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հմայակը դարձել է պոկում վարժության հաղթող, իսկ երկամարտի արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[2][3]։
Մեծահասակների մրցումներում իր առաջին մեդալը Միսակյանը նվաճել է Երևանում 2023 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունում։ Նա 151 կգ արդյունքով դարձել է պոկում վարժության բրոնզե մեդալակիր (81 կգ քաշային կարգում)։ Դա Ավստրիայի ռեկորդ է։ Երկամարտի 326 կգ արդյունքով, որը նույնպես այդ երկրի ռեկորդ է, Հմայակը զբաղեցրել է 4-րդ տեղը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.