վաղ քրիստոնեական հեղինակ, հակապապ և նահատակ From Wikipedia, the free encyclopedia
Հիպողիտոս (լատին․՝ Hippolytus, մոտ 170[1][2][3][…], Հռոմ, Հռոմեական կայսրություն - 235[4][5][6][…], Սարդինիա, Իտալիա), վաղ քրիստոնեական հեղինակ, հակապապ և նահատակ (217/218 — 235)։ Արևմուտքում նրա տոնը նշվում է օգոստոսի 13-ին, իսկ ուղղափառներն այն նշում են հունվարի 30-ին (փետրվարի 12-ին)։
Հիպողիտոս | |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, կաթոլիկ եպիսկոպոս և հովանավոր սուրբ |
---|---|
Ծնունդ | մոտ 170[1][2][3][…] Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահ | 235[4][5][6][…] Սարդինիա, Իտալիա |
Աշխատել է Հռոմում, սակայն գրել է հունարենով։ Նրա կրթությունը հելլենիստական է եղել։ Ենթադրվում է, որ նա ունեցել է հունական ծագում, սակայն կա նաև վարկած, որ նա արևելք եկել է հասուն տարիքում։ Եղել է կաթոլիկ եկեղեցու ջատագովը և թե՛ խոսքով, թե՛ գործով պայքարել է հերետիկոսների դեմ։
Որոշելով, որ Զեփյուռինոս պապն ընդունում էր հերետիկոսներին, Հիպողիտոսն առանձնանում է նրանից և ստեղծում իր համայնքը։ Նրա ընդդիմադիր տրամադրվածությունն առավել ուժեղանում է այն ժամանակ, երբ Կալիստոս I-ը ընտրվում է պապ, և այդուհետ Հիպողիտոսը մնում է հակապապ նաև Ուրբանոս I-ի և Պոնտիանոսի օրոք։ Վերջինիս հետ աքսորվում է Սարդինիա, որտեղ նրանք հաշտվում են և որոշում, որ հաջորդ պապը լինելու է Անտերոսը։
Հիպողիտոսը մահվան է դատապարտվել քառատվելով։
Փաբիանոս պապը հանդիսավոր կերպով հողին է հանձնել Պոնտիանոսի և Հիպողիտոսի մասունքները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.