Հին թյուրքական ռունական գիր
From Wikipedia, the free encyclopedia
Հին թյուրքական ռունական գիր (Օրխոնաենիսեյան գիր), VIII-X դարերում Կենտրոնական Ասիայում թյուրքական լեզուների գրման համար օգտագործված գրային համակարգ[1][2]։
Հին թյուրքական ռունական գիր | |
---|---|
Տեսակ | այբուբեն, բնագիր և միատառ այբուբեն |
Լեզուներ | հին թյուրքերեն |
Կազմված է | 38 նշան (դասական դարաշրջան) |
Գրելաձևը | ձախից աջ |
Ժամանակաշրջան | VIII-X դդ. |
Ժառանգված համակարգ | Sogdian? և կխարոշտխի |
Հաջորդ | Օսմաներենի այբուբեն |
ISO 15924 | Orkh |
Յունիկոդ | U+10C00 … U+10C4F |
Old Turkic script Վիքիպահեստում |
Հայտնաբերվել են Ենիսեյի վերին հոսանքի Օրխոն գետի (Մոնղոլիա) շրջակայքում։ Դրված են հին սողդիերենի միջոցով արամեերենին մոտեցող ոունագրերով։
Օրխոնաենիսեյան գիրը սպասարկում էր այն ժամանակվա միասնական գրական վերբարբառային կոյնեն[3][4][5][6][7], որը սովորաբար «Օրխոնաենիսեյան գրերի լեզու» են կոչում[8]։
Հետազոտողները գրերի 7 խումբ են առանձնացնում, որոնք պատկանում են համապատասխան միավորմանը.
- լենամերձբայկալյան (կուռըկանների)
- ենիսեյան (Ղրղզական խաքանություն)
- մոնղոլական (Արևելաթյուրքական խաքանություն)
- ալթայան (Արևմտաթյուրքական խաքանություն)
- արևելաթուրքեստանյան (Ույգուրական խաքանություն Մոնղոլիայում)
- միջինասիական (Ույգուրական պետության Արևելյան Թուրքեստանում)
- Արևելաեվրոպական (բուլղարներ, խազարներ և պեչենեգներ)։
Ունեն պատմակենսագրական, իրավաբանական, կրոնական, կենցաղային և այլ բնույթ։
Անվանումները տրված են գերմանական ռուներին նմանվող նշանագրերի ձևաչափի համար և դրանց գտնելու վայրերով՝ Օրխոն գետի դաշտավայրում (Թյուրքական երկրորդ խաքանություն) և Ենիսեյ գետի վերին հոսանքներում (Ղրղզական խաքանություն)։