From Wikipedia, the free encyclopedia
Հին Քվեբեկ կամ Քվեբեկ քաղաքի հին թաղամաս (ֆր.՝ Arrondissement historique du Vieux-Québec), Կանադայի Քվեբեկ ֆրանսախոս քաղաքի պատմական կենտրոնը[1]։ Հին թաղամասն ներառում է Քվեբեկի վերին և ստորին քաղաքները։ 1985 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 9-րդ նստաշրջանում, Քվեբեկի հին թաղամասը ներառվում է Կանադայում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Հին Քվեբեկ | |
Arrondissement historique du Vieux-Québec* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Ռյու դյու Պետի Շամպլեն | |
Երկիր | Կանադա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1985 (3-րդ նստաշրջան) |
Համար | vi iv, vi |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Այդ դեպքից որոշ ժամանակ անց հին քաղաքը կոչվել է լատինական թաղամաս, սակայն ժամանակակից պատկերացումներով այդ անվանումը վերաբերվում է միայն Լավալի համալսարանի շրջակայքին։
Հին Քվեբեկը քաղաքի հին թաղամասն է։ 1608 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ և «թագավորական աշխարհագրագետ» Սամյուել դը Շամպլենն այս տեղն ընտրել է Նոր Ֆրանսիայի ամերիկյան գաղութի նահանգապետի նստավայրի կառուցման համար։ Ի սկզբանե այն կարևոր ռազմաքաղաքական և վարչական նշանակություն է ունեցել Նոր Ֆրանսիայի կյանքում։ Հենց այս ժամանակահատվածում էլ ստորին քաղաքը բնակեցվում է առևտրականներով և արհեստավորներով, իսկ վերին քաղաքը՝ կառավարչական պաշտոնյաներով, ազնվականներով և հոգևոր սպասավորներով։
Ռազմական հակամարտությունները լրջորեն խոչընդոտում են քաղաքի հետագա զարգացմանը։ 19-րդ դարի վերջին Քվեբեկի բնակիչները որոշում են քանդել քաղաքի բոլոր ռազմական կառույցներն ու պաշտպանական ամրությունները, սակայն տեղի նահանգապետ Դաֆերինի ջանքերով այս գործողությունը կասեցվում է, իսկ քանդված շինությունները վերակառուցվում են։ Վերջինիս ջանքերի շնորհիվ քաղաքը պահպանում է իր հնաոճ տեսքը և 1985 թվականին ներառվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Հին Քվեբեկում գերակշռում են 19-րդ դարի շինությունները։ Դրանցից որոշները կառուցվել են անգամ 17-18-րդ դարերում։ Նշանավոր են քաղաքի ամրոցները, որոնց մարգարիտն է թաղամասի կենտրոնում վեր խոյացող Քվեբեկի ամրոցը։ Պատմական կենտրոնի անբաժանելի մասն են կազմում Ռյու դյու Պետի Շամպլենի, Ռյու Սեն Ժանի և Ռյու դե Բոդի առևտրային փողոցները։
Լինելով Քվեբեկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ հին քաղաքը գտնվում է Կանադա ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։ Այդ իսկ պատճառով այս թաղամասում կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ, որոնք կրում են ավանդական ճարտարապետության ազդեցությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.