քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Հիդրոնիում, հիդրոնիումի իոն, հիդրօքսոնիումի իոն, ջրային լուծույթում ջրածնի հիդրատացված իոնը՝ ։ Լուծույթում ջրածնի ազատ իոնը (այսինքն, ջրածնի ատոմի միջուկը՝ պրոտոնը) կապվում է ջրի մոլեկուլների հետ՝ առաջացնելով, գլխավորապես հիդրոնիում՝ ։ Պրոտոնի աննշան չափի ( սմ, մնացած իոնների շառավիղները սմ կարգի են) պատճառով այն ստեղծում է էլեկտրական ուժեղ դաշտ, որի ազդեցությամբ ջրի մոլեկուլի թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի և պրոտոնի միջև առաջանում է կովալենտ կապ։ Հիդրոնիումի առաջացումը նման է ամոնիումի իոնի առաջացմանը։ Բյուրեղներում իոնը կոչվում է օքսոնիում։ Պարզված է, որ ջրի մոլեկուլների ասոցման պատճառով հիդրոնիում կապվում է մեծ քանակությամբ ջրի հետ։ Այդ դեպքում ստացված հիդրոնիումի հիդրատացված իոններն արտահայտում են բանաձևերով։
Հիդրոնիում | |
---|---|
Քիմիական բանաձև | H₃O⁺ |
Մոլային զանգված | 3,2E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
pKa | 0 ± 0,01[2] |
Դասակարգում | |
CAS համար | 13968-08-6 |
PubChem | 123332, 44144404 |
SMILES | [OH3+] |
ChEBI | 109935 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.