![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Site_of_cleavage_by_beta-lactamase.jpg/640px-Site_of_cleavage_by_beta-lactamase.jpg&w=640&q=50)
Հիդրոլիզ
From Wikipedia, the free encyclopedia
Հիդրոլիզ (< հուն, հիդրո—ջուր և λύόις—քայքայում, տրոհում), ջրատարրալուծում, իոնափոխանակման ռեակցիա ջրի և տարբեր նյութերի միջև։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Site_of_cleavage_by_beta-lactamase.jpg/640px-Site_of_cleavage_by_beta-lactamase.jpg)
Հիդրոլիզ կոչվում է ջրի և նյութերի այն փոխազդեցությունը, որի արդյունքում նյութի բաղադրիչ մասերը միանում են ջրի բաղադրիչ մասերի հետ։
Ընդհանուր ձևով հիդրոլիզ կարելի է պատկերել հավասարմամբ, որտեղ
-ն հիդրոլիզվող նյութն է,
-ն ու
-ը՝ հիդրոլիզի վերջնանյութերը։ Աղերի հիդրոլիզի պրոցեսում հավասարակշռությունը ենթարկվում է զանգվածների ներգործության օրենքին։ Եթե հիդրոլիզի արդյունքում առաջանում է անլուծելի կամ հեշտ ցնդող նյութ, ապա ելային աղն ամբողջովին տրոհվում է։ Մնացած դեպքերում աղերի հիդրոլիզը ընթանում է էլ ավելի լրիվ, որքան որ թույլ է աղն առաջացնող համապատասխան թթուն կամ հիմքը։
Որպես հիդրոլիզի օրինակ կարող է ծառայել ֆոսֆորի(III) քլորիդի փոխազդեցությունը ջրի հետ։ Այս փոխազդեցության արդյունքում առաջանում է ֆոսֆորային թթու և աղաթթու.
Հիդրոլիզի կարող են ենթարկվել տարբեր դասերի նյութեր՝ հիմքեր, աղեր և այլն։