From Wikipedia, the free encyclopedia
Հեսպերիդներ (հին հունարեն՝ Ἑσπερίδες), հունական դիցաբանության կերպար[1], որի անունը ծագել է հայր Հեսպերի կամ մայր Հեսպերիսի (Hesperis) անունից։
Հեսպերիդներ | |
---|---|
Տեսակ | հունական դիցաբանության կերպարների խումբ |
Ենթատեսակ | հունական նիմֆա |
Հայր | Զևս, Ատլաս, Էրեբոս, Փորկիս և Հեսպեր |
Մայր | Նիքս, Թեմիս, Կետո և Հեսպերիդա |
Hesperides (mythology) Վիքիպահեստում |
Ըստ մեկ այլ տարբերակի նրանք Փորկիսի և Կետոյի դստրերն են։ Բնակվում են Գորգոնների հարևանությամբ՝ երջանիկ կղզիներում։ Այգում, որտեղ նրանք ապրում էին և որը հսկում էր Լադոն վիշապը, աճում էին ոսկե խնձորներ, որը Գեյայի հարսանեկան նվերն էր Հերային։ Այդ խնձորներին հասնելը Հերակլեսի 11-րդ սխրանքն էր։ Ավելի ուշ, գրողները Հեսպերիդը տեղափոխեցին Գիպերբորեյաների երկիր։ Առասպելում խնձորների ավանդազրույցը մատնանշում է նրա արևելյան ծագումը[3]։
Պսևդո Ապոլոդորի աշխատությունում քույրերը չորսն են. Էգլա (Αἴγλη, «փայլ»), Էրիթիա (Ἐρύθεια, «կարմիր»), Հեսպերա (Ἑσπέρα, «երեկոյան», քույրերից ավագը) և Արետուսա (Ἀρέθουσα):
Ըստ մեկ այլ տարբերակի նրանք յոթն են՝ Օլիմպիայում գտնվող Զևսի գահին պատկերված են երկու Հեսպերիդ[4], իսկ Օլիմպիայում գտնվող Հերայի տաճարին կա Հեսպերիդի հինգ արձան[5]։
Ատլասի և Հեսպերիդի յոթ աղջիկներն են՝ Մայան, Էլեկտրան, Տայգեյան, Աստերոպան, Մերոպան, Ալկիոնան և Կելենան։ Հերպեսիդները անվանվել են նաև ի պատիվ իրենց հոր՝ Ատլանտիդայի (Atlantidae). հաշվվում են մինչև 15 Ատլանտիդա, այդ թվում Բաքոսի դաստիարակչուհիները՝ Նաքսոսի Լիկուրգ ցարի աղջիկները, որոնց կարծես թե Յուպիտերը տեղափոխել էր Օլիմպոս որդուն խնամելու համար։ Հենց Բաքոսի դաստիարակչուհիներին էլ անվանել են Պլեադներ, քանի որ նրանք Պլեյոնեի աղջիկներն են[2]։
Ըստ Հեսպիոդի ծնվել են Նաքսոսից[14]։ Ապրում են Օվկիանոսի մյուս կողմում՝ Գորգոնների կողքին, Հեսպիոդը նրանց անվանում էր «երգչուհիներ»[15]։ Նրանք Ատլասցիներն են, որոնք ապրում են «Ատլասի մոտ, այնտեղ, ուր բնակվում են հիպերբորեյները»[6]։ Ատլասին երբեմն անվանում են հեսպերիդների հայր[2][16]։
Հեսպերիդների խնձորների մասին պատմությունը տեղ է գտել «Տիտանոմախիայում» (մ. թ. ա. VIII դարի վեպ)[17], որի հեղինակը Ստեսիխորն է[18]։
Ըստ Ֆերեկիդի, երբ Հերան ամուսնանում է Զևսի հետ, Գեան նրան նվիրում է ոսկե խնձորներ։ Հերան դրանք տնկում է Ատլասի աստվածների այգում, և քանի որ Ատլասի աղջիկները գողանում էին խնձորները, Հերան որպես հսկիչ այնտեղ է տեղափոխում Լադոն անունով օձին[19]։ Օձը ուներ հարյուր գլուխ և երկու հարյուր աչք, որպեսզի միշտ հսկի խնձորները։ Խնձորները երեքն էին[20]։
Ըստ Դիոդորի, ավազակները, որոնք ուղարկվել էին եգիպտական թագավոր Բուսիրիդի կողմից, առևանգում են Հեսպերիդներին, երբ նրանք խաղում էին բակում։ Նստելով նավը, ավազակները լողում են ոչ այնքան հեռու և ափ են իջնում «ինչ-որ հրվանդանի մոտ», որպեսզի ճաշկերույթ կազմակերպեն։ Հերակլեսը ժամանում է այնտեղ, սպանում ավազակներին, իսկ աղջիկներին տեղափոխում է իրենց հոր մոտ։ Որպես երախտագիտության նշան Ատլասը նրանց է տալիս խնձորները.[16]:
Հեսպերիայի պատվին է կոչվել 1861 թվականին հայտնաբերված (69) Հեսպերիա աստերոիդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.