Հենրիետա Էդվարդս
կանադացի ֆեմինիստ / From Wikipedia, the free encyclopedia
Հենրիետա Էդվարդս (անգլ.՝ Henrietta Edwards, դեկտեմբերի 18, 1849(1849-12-18)[1], Մոնրեալ, Canada East, Province of Canada - նոյեմբերի 10, 1931(1931-11-10)[1], Ֆորտ Մաքլեոդ, Ալբերտա, Կանադա), մարդու իրավունքների կանադացի պաշտպան և բարեփոխիչ[2]։ Նա Հայտնի հնգյակի ամենաավագ անդամն էր. մյուս անդամներն էին Էմիլի Մերֆին, Նելլի ՄաքՔլանգը, Լուիզ ՄաքՔինին և Այրին Փարլբին, որոնք պայքարում էին օրենքով կանանց որպես «մարդ» ճանաչելու և ընտրություններին կանանց մասնակցության իրավունքի համար։
Հենրիետա Էդվարդս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1849(1849-12-18)[1] |
Ծննդավայր | Մոնրեալ, Canada East, Province of Canada |
Մահացել է | նոյեմբերի 10, 1931(1931-11-10)[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորտ Մաքլեոդ, Ալբերտա, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան |
![]() |
Ի ծնե անունն է Հենրիետա Լուիզ Մուիր, ծնվել է Մոնրեալում։ Մեծացել է վերին միջին դասի ընտանիքում, որը գնահատում էր մշակույթն ու կրոնը։ Էդվարդսը ակտիվ գործունեություն է ծավալել կրոնական շատ կազմակերպություններում, որտեղ նա հիասթափվել է հին սովորույթներից, որոնցում կանանց վտարումն ընդունելի էր[3]։