Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում, բացահայտվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ ծայրահեղ աջ ահաբեկչական խմբավորման 25 անդամներ ձերբակալվել են՝ Գերմանիայում պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով[2]։ «Հայրենասիրական միություն» (գերմ.՝ Patriotische Union) կամ «Խորհուրդ» (գերմ.՝ Der Rat) կոչվող խումբը[3] Ռայխսբուրգերների շարժման գաղափարախոսությամբ գերմանական աջ ծայրահեղական խմբավորում է։ Խմբավորման նպատակն է վերականգնել Գերմանիայում միապետական իշխանությունը՝ Գերմանական կայսրության ավանդույթին համապատասխան։ Ենթադրաբար, խումբը ցանկացել է քաոս և քաղաքացիական պատերազմ հրահրել Գերմանիայում՝ իշխանության գալու համար[4]։

Արագ փաստեր Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում, Ամսաթիվ ...
Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում
Մաս Ռայխսբուրգերների շարժման մաս
Thumb
Ռայխստագ, Բունդեսթագի գտնվելու վայրը Բեռլինում, ենթադրյալ հեղաշրջման դավադրության հիմնական թիրախը
Ամսաթիվ2022-12-7 (18 ամիս առաջ)
ՆպատակԳերմանական ներկայիս դաշնային կառավարության տապալում և փոխարինում գերմանական կայսրության օրինակով միապետությամբ։
ԱրդյունքԴավադրությունը խափանվել է, ենթադրյալ դավադիրները ձերբակալվել են՝ ներառյալ Հայնրիխ Ռոյսը և Բիրգիթ Մալսակ-Վինքեմանը։
Հակամարտող կողմեր
Հայրենասիրական միություն
Թվաքանակ
3,000 Գերմանիայի ոստիկանություն և հատուկ ջոկատայիններ[1]
Կորուստներ
Ձերբակալվածներ25
Փակել

Ավելի քան 3000 ոստիկան և հատուկ ջոկատայիններ ներխուժել են 130 տներ և բնակարաններ ողջ Գերմանիայում և մի քանի ձերբակալություններ կատարել, այդ թվում ձերբակալվել են՝՝ Ռեյսի ընտանիքի ժառանգ՝ Հենրիխ XIII-ը և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից (AfD) նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինկեմանը[5]։ Խմբի կազմում ընդգրկված են եղել նաև գործող զինվորականներ և ոստիկաններ։ Խմբավորման դեմ գործողությունը համարվել է ամենամեծը Գերմանիայի պատմության մեջ, և գլխավոր դատախազ Պիտեր Ֆրանկը խմբավորումը հայտարարեց ահաբեկչական կազմակերպություն[6]։

Նպատակներ

Ահաբեկչական խմբավորման ենթադրյալ նպատակը 1871-1918 թվականների Գերմանական կայսրության նման միապետական կառավարություն ստեղծելն է եղել։ Խմբավորումը, ենթադրաբար, 2021 թվականի նոյեմբերից ծրագրել է զինված հարձակում Բունդեսթագի վրա , ինչպես նաև քաղաքական գործիչների հրապարակային ձերբակալություններ, հասարակական անկարգություններ. «Հայրենասիրական միությունը» ենթադրել է, որ այդ ժամանակ Գերմանիայի անվտանգության մարմինների և իշխանությունների որոշ հատվածներ համերաշխություն ցուցաբերեին իրենց ջանքերին, ինչը թույլ կտար խմբավորմանը վերցնել իշխանությունը[7]։

Հայտնի է, որ խումբը աջակողմյան է և պարբերաբար հակասեմիտական գաղափարախոսություն է քարոզում[2]։  Պլանավորված հեղաշրջումը ներառել է Ռայխստագի ՝ Գերմանիայի խորհրդարանի շենքի գրոհը՝ ոգեշնչված 2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կապիտոլիումի հարձակումից[8]։

Խմբակցության անդամներ

Դատախազները հայտնել են, որ հեղաշրջման փորձի 50-ից ավելի կազմակերպիչներ ծայրահեղ աջ Ռայխսբյուրգերներ շարժման անդամներ են, որոնք մերժում են Գերմանիայի ներկայիս լիբերալ-դեմոկրատական կարգը և կապված են բռնության և հակասեմիտիզմի հետ[1]։ Հաղորդվում է, որ դավադիրների շարքում էին նաև QAnon-ի հետևորդներ և COVID-19-ի ժխտողներ[2]։ Խմբի անդամները բաժանվել են պատասխանատվության ոլորտների։ Դաշնային հանրային դատախազն այս գործով ունեցել է 52 կասկածյալ, որոնցից ձերբակալել է 25-ին[1]։

Խմբում ընդգրկվածեն եղել նաև Հատուկ նշանակության ուժերի հրամանատարության մի քանի նախկին անդամներ (KSK), այդ թվում՝ Բունդեսվերի դեսանտային գումարտակի նախկին փոխգնդապետ Ռուդիգեր ֆոն Պեսկատորեն որը պետք է ղեկավարեր խմբավորման «ռազմական թևը»։ Դաշնային հանրային դատախազը ֆոն Պեսկատորեին խմբակցության «պարագլուխ» է անվանել։ Նշվել է, որ ֆոն Պեսկատորեն փորձել է հավաքագրել ոստիկաններ և զինվորներ[9]։ Անդամների թվում են եղել գնդապետ Մաքսիմիլիան Էդերը[10], նախկին քրեական ոստիկանության սպա Միքայել Ֆրիցը Հանովերից[11] , նախկին գնդապետ Պիտեր Վյորները Բայրոյթից, փաստաբան Թիմ Փոլ Գորգասը Հանովերից և վիրաբույժ Մելանի Ռիտերը Ներքին Սաքսոնիայից։

Ասում են, որ իրավաբան և դատավոր, 2017-ից 2021 թվականներին Բունդեսթագի նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինկեմանը նշանակվել է որպես ապագա «արդարադատության նախարար»[12]։ Նա ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին[12]։ Խմբում ընդգրկված է եղել առնվազն մեկ այլ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչ՝ Քրիստիան Վենդլերը[13]։

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ «Հայրենասիրական միություն» խմբավորումն ունեցել է «անսովոր գումար» , որով գնել են զենք, ինչպես նաև արբանյակային հեռախոսներ։ Ոստիկանության կողմից խուզարկված գույքերից մեկը՝ Բադ Լոբենշտեյնում գտնվող Վայդմանշեյլ որսորդական տնակը, որը պատկանում է ենթադրյալ պարագլուխ Հենրիխ Ռեյսին, ծառայել է որպես բիզնես հասցե մի քանի ընկերությունների համար, որոնք կապված են լոնդոնյան ակտիվների կառավարման Հենրիխ XIII-ի ընկերության հետ[14]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.