From Wikipedia, the free encyclopedia
Հելգո Զետերվալ (անգլ․ Helgo Zettervall, ավելի ուշ՝Zetterwall , նոյեմբերի 21, 1831[1][2][3][…], Lidköping, Սկարաբորգ, Շվեդիա[1] - մարտի 17, 1907[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[1]) , շվեդ ճարտարապետ և Արվեստի Շվեդական Թագավորական Ակադեմիայի պրոֆեսոր[9][10]։ Նա ավելի շատ հայտնի է Շվեդիայի տարածքում եկեղեցիների և այլ շինությունների վերակառուցման աշխատանքներով[9][10]։
Հելգո Զետերվալ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Lidköping, Սկարաբորգ, Շվեդիա[1] |
Մահացել է | մարտի 17, 1907[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[4][5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երկեր | Lund Observatory?, Oscar Fredrik Church?, Klågerup Castle?, Q10497718? և Bräkne-Hoby Church? |
Մասնագիտություն | ճարտարապետ և նկարիչ |
Աշխատավայր | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Ida Lagergren?[6] |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա |
Երեխաներ | Folke Zettervall?[7][8] |
Helgo Zettervall Վիքիպահեստում |
Զետերվալը Գոթական Վերածնության ճարտարապետության կողմնակից էր, ինչը վառ երևում էր 19-րդ դարի վերջին, Լունդ տաճարի լայնածաված վերանորոգման աշխատանքներից[11][12]։
Զետերվալը ծնվել է Շվեդիայի Վեստրա Գեթալանդ նահանգի Լինդկյոպինգ քաղաքում։Նա հաճախել է Շվեդական Թագավորական Գեղարվեստի Ակադեմիա, որտեղ նա ուսանեց Ֆրեդերիկ Վիլհելմ Սքոլանդերի մոտ (1816–1881) և ավարտեց 1860 թվականին։ 1862 թվականին նա ուսումնառության նպատակով ուղևորվեց Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա[13][14]։
Նա 1882–1897 թթ․ պետական կառույցների վարչարարության խորհրդի ղեկավարն էր։ 1860–1890 թթ․ Զետերվալը շվեդական հին շինությունների և եկեղեցիների վերականգնման գլխավոր ճարտարապետն էր։ Այլ հանձնարարականների հետ համատեղ, Զետերվալը ստեղծեց Լունդ Մայր Տաճարի (1860–1902 թթ․) և Ուփսալա Մայր Տաճարի (1886–1893 թթ․) վերակառուցման նախագիծ։ Նա նշանակվեց նաև այնպիսի մեծածավալ վերականգնման աշխատանքների, ինչպիսիք են՝ Լինկյոպինգ տաճարը (1877–1886 թթ․), Սկառա տաճարը (1886–1894 թթ․) և Ուփսալա տաճարը (1885–1893 թթ․) ինչպես Կալմար տաճարը։
Գոթենբուրգի Օսկար Ֆրեդրիկ եկեղեցին (Oscar Fredriks kyrka) կառուցվել է Հելգո Զետերվալի նախագծի հիման վրա։Եկեղեցու հանդիսավոր արարողությունը կայացավ 1893 թվականի Ապրիլի 2-ին և այն հյուսիսային Եվրոպայի գոթական վերածննդի ճարտարապետության վառ օրինակ էր։ Զետերվալը գոթական վերածննդի ճարտարապետության ամենամեծ կողմնակիցն էր, ինչի պատճառով նա քննադատվել է։ Նրա նախագծերը հաճախ միտված չէին հետ բերելու հնությունները, բայց Զետերվալը համոզված էր , որ պետք է վերականգնել դրանք համաձայն այն ոճային գաղափարների, որոնցով ստեղծվել են[15]։
1861 թվականին նա ամուսնացավ Աննա Քրիստինա Լագերգրենի հետ։ Նա ճարտարապետ Ֆոլք Զետերվելի (1862–1955 թթ․) հայրն էր։ 1884 թվականին նա դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ և 1897 թվականին դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի գիտանդամ։ Նա մահացավ Ստոկհոլմում 1907 թվականին և թաղվեց Նորա Բեգրավնինգսպլաթսեն գերեզմանատանը[16] [17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.