![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/b/b4/%25D5%2580%25D5%25A1%25D6%2580%25D6%2580%25D5%25AB_%25D5%2593%25D5%25B8%25D5%25A9%25D5%25A5%25D6%2580%25D5%25A8_%25D6%2587_%25D4%25B1%25D5%25A6%25D6%2584%25D5%25A1%25D5%25A2%25D5%25A1%25D5%25B6%25D5%25AB_%25D5%25AF%25D5%25A1%25D5%25AC%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2580%25D5%25A8.png/640px-%25D5%2580%25D5%25A1%25D6%2580%25D6%2580%25D5%25AB_%25D5%2593%25D5%25B8%25D5%25A9%25D5%25A5%25D6%2580%25D5%25A8_%25D6%2587_%25D4%25B1%25D5%25A6%25D6%2584%25D5%25A1%25D5%25A2%25D5%25A1%25D5%25B6%25D5%25AB_%25D5%25AF%25D5%25A1%25D5%25AC%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2580%25D5%25A8.png&w=640&q=50)
Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը Հարրի Փոթեր նովելաշարի երրորդ մասն է՝ գրված Ռոուլինգի կողմից։ Գիրքը պատմում է Հարրի Փոթերի՝ երիտասարդ հրաշագործի Հոգվարթսի համալսարանում երրորդ ուսումնական տարվա մասին։ Իր ընկերներ Ռոնի և Հերմիոնայի հետ Հարրին քննում է Բլեք Սիրիուսին՝ Ազքաբանից փախուստի դիմած կալանավորին։ Նրանք վստահ էին, որ նա Վոլդեմորտի հին դաշնակիցներից է։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը (այլ կիրառումներ)
![]() | |
Հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Անվանվել է | Հարրի Փոթեր, Սիրիուս Բլեք և Ազքաբան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | young adult fiction? և ֆենթեզի |
Թեմա | wizard in the Harry Potter universe? և Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Հարրի Փոթեր, Հերմայոնի Գրեյնջեր և Ռոն Ուիզլի |
Ստեղծման տարեթիվ | հուլիսի 8, 1999 |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Էջեր | ![]() ![]() ![]() |
Շարք | Հարրի Փոթեր |
Նախորդ | Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը |
Հաջորդ | Հարրի Փոթերը և կրակի գավաթը |
Նկարազարդող | Cliff Wright? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Bloomsbury Publishing |
Հրատարակման տարեթիվ | 1999 |
Թարգմանիչ հայերեն | Ալվարդ Ջիվանյան |
Պարգև(ներ) |
Գիրքը հրատարակվել է 1999 թվականի հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում «Bloomsbury» տպարանում, իսկ ԱՄՆ-ում՝ 1999 թվականի սեպտեմբերի 8-ին «Scholastic Inc» տպարանի կողմից[1]։ Ռոուլինգը գրքի գրությունը հեշտ էր համարում՝ ավարտելով այն գրելն սկսելուց 1 տարի հետո։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվել է 68.000 օրինակով գրքի լույս տեսնելուց ընդամենը 3 տարի անց և մինչ այժմ այն վաճառվել է 3 միլիոն օրինակով[2]։ 1999 թվականին գիրքը հաղթել է Կոստա մրցանակաբաշխությունը, իսկ 2000 թվականին՝ Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ նովելի անվանակարգում։
Գիրքը հասանելի է նաև հայերենով, այն հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյան։
Գրքի ֆիլմային վերամշակումը արտադրվել է 2004 թվականին՝ վաստակելով $796 միլիոն և արժանանալով հայտնի քննադատների ողջույնին։
«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գրքի հիման վրա ստեղծված վիդեո խաղերը նույնպես թողարկվել են մի քանի ծրագրերով և մեծ մասամբ արժանացել են դրական կարծիքների։