From Wikipedia, the free encyclopedia
Հարլի Քուին (Հարլին Ֆրենսիս Կվինզել), DC Comics ամերիկյան կոմիքսների ընկերության հորինված կերպար։ Նա Բեթմենի թշնամին է և Ջոկերի դաշնակիցը։ Կերպարը ստեղծվել է Պոլ Դինիի և Բրյուս Թիմի կողմից և առաջին անգամ հայտնվել է 1992 թվականի սեպտեմբերին՝ Բեթմենի մուլտֆիլմում։ Հետագայում նա նաև հայտնվեց DC Comics-ի Բեթմենի կոմիքսներում։
Հարլի Քուինը Ջոկերի դաշնակիցն ու սիրահարն է, նաև համագործակցում է սուպեր չարագործ Թունավոր բաղեղի հետ, ում միջոցով նա ձեռք է բերում մեծ իմունտիտետ թույների և տոքսինների դեմ։ Նա ծանոթացել է Ջոկերի հետ երբ աշխատում էր Արկհեմի հոգեբուժարանում, որտեղ Ջոկերը տեղափոխվել էր, որպես հիվանդ։ Հարլի Քուինը խոսում է Բրուքլինի բարբառով։ Նրա անունը ծագել է «Կոմեդիա դել'արտե» դիմակային կատակերգության Արլեկին կերպարի անունից։
Կերպարը հնչյունավորվել է Արլին Սորկինի, Հինդեն Ոալչի և Տարա Սթրոնգի կողմից։ «Գիշատիչ թռչուններ» հեռուստասերիալում կերպարը մարմանավորվել է Միա Սառան։ 2016 թվականի «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, Հարլի Կվինի դերը կատարել է դերասանուհի Մարգո Ռոբին։
2009 թվականին, IGN-ի կազմած «Թոփ 100 սուպեր չարագործներ» ցուցակում Հարլի Քուինը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը[2][3]։ «Comics Buyer's Guide»-ի «Կոմիքսների 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում նա զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[4]։
Հարլի Քուինը առաջին անգամ հայտնվել է Բեթմենի մուլտսերիալի՝ «Ծառայություն Ջոկերին» էպիզոդում[5], սկզբում որոշվել էր, որ մուլտսերիալում պետք է ոստիկանները շրջափակեին այդ տարածքը և Ջոկերը դուրս թռներ տորթի միջից, բայց Ջոկերի կողմից դա անելը շատ տարօրինակ կթվար (թեև նա դա արեց մուլտսերիալում)։ Դինին որոշեց ստեղծել Ջոկերի կանացի տարբերակը։ Դինի երազում հայտնվեց «ՄԵր կյանքի օրերը» օպերայի աստղ Արլին Սորկինը խեղկատակի հագուստով։ Դինին ոգեշնչվելով իր երազից, ստեղծեց Քուինի կերպարը[6]։ Քանի որ Դինին և Սորկինը իրար հետ ընկերություն են արել քոլեջից և իրար լավ էին ճանաչում, նա Սորկինի բնավորության գծերը մտցրեց կերպարի մեջ[7]։
1994 թվականին «Խելագար սեր» նովելում նկարագրվում է կերպարի առաջացումը։ Հարի Քուինը մասնագիտությամբ հոգեբույժ է, նա սիրահարվում է Ջոկերին և դառնում նրա դաշնակիցը։ Պամտությունը մեծ տարածում ստացավ[8] և հաղթեց Այնսերա ու Հարվեյ մրցանակները՝ «Տարվա կոմիքս» կատեգորիայում։
Նա սիրահարվում է Ջոկերին և նրան օգնում է փախչել հիվանդանոցից։ Ջոկերը կրկին տեղափոխվում է Արկհեմ՝ Բեթմենի հետ երկարատև մարտից հետո, Հարլինը տեսնելով Ջոկերին այդ վիճակով նա խելագարվում է։ Հարլինը թողնում է հոգեբույժի աշխատանքը, հագնում է խեղկատակի հագուստ և դառնում է Հարլի Կվինը ու Ջոկերի դաշնակիցը։ Հետո նա ընկերանում է Թունավոր բաղեղի հետ և ձեռք է բերում մեծ իմունտիտետ թույների և տոքսինների դեմ։
Բեթմենի մուլտսերիալներից հետո Հարլին հայտնվում է նաև այլ մուլտսերիալներում։ Հարի Քուինը «Գոտեմական աղջիկներ» մուլտսերիալի չորս հիմնական կերպարներից է։ Նա նաև հայտնվում է «DC animated universe»-ի «Արդարության լիգա» մուլտսերիալի «Վայրի խաղաքարտեր» էպիզոդում (Ջոկերի հետ) և «Ստատիկ շոկ»-ի «Ամուր ինչպես մեխերը» էպիզոդում (Թունավոր բաղեղի հետ)։
«Ապագայի Բեթմենը. Ջոկերի վերադարձը» անիմացիոն ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ապագայում՝ Բեթմենի մուլտֆիլմի դեպքերից երկար ժամանակ անց։ Ֆիլմում կան անցյալից տեսարաններ, որտեղ Հարլի Քուինը կռվում է Բեթգյորլի հետ։ Ֆիլմի վերջում զույգ աղջիկները, ովքեր ձևանում էին, թե Ջոկերն են, արձակվում են իրենց տատիկի շնորհիվ, ով բարկանում է նրանց վրա, իսկ նրանք պատասխանում են. «Ձայնդ կտրի՛ր Նանա Հարլի»։
Մուլտսերիալներում մեծ հաջողություններ ունենալուց հետո, 1997 թվականին կերպարին տեղափոխեցին նաև կոմիքսներ։ Ինչպես Ջոկերը, այդպես էլ Հարլի Քուինը կոմիքսներում ավելի դաժան և վտանգավոր է քան մուլտսերիալում։ Չնայած իր դաժան լինելուն, Հարլի Քուինը հաճախ նաև խղճահարություն է ցուցաբերում, օրինակ՝ նա Թունավոր բաղատին թույլ չէր տալիս, որ սպանի Բեթմենին[9]։
Կատու կնոջ և Թունավոր բաղատի հետ մի շարք արկածներից հետո, Հարլի Քուինը նրանց դավաճանում է և որոշում է սպանել Ջոկերին՝ իր զգացմունքները չարաշահելու համար։ Սակայն նա այդպես էլ չի սպանում Ջոկերին և նրանք միասին որոշում են գրավել մի տարածք, բայց այնտեղ կային բազմաթիվ թիկնապահներ, երկար մարտի արդյունքում շատերը սպանվում են, իսկ մյուսները՝ գերի վերցվում[10]։ Վերջում Բեթմենը և Կատու կինը հաղթում են Ջոկերը և Քուինին և Հալիին ձերբակալում են[11]։ Այդ դեպքից կարճ ժամանակ անց Հարլիի բանտախուց է թափանցում Թունավոր բաղատը՝ նա եկել էր նրան դավաճանության համար սպանելու, բայց ազատելու առաջարկի փոխարեն նա Քուինին առաջարկում է սպանել Կատու կնոջը, ով նույնպես Բաղատին դավաճանել էր։ Հարլի Քուինը համաձայնվում է և նրանք միասին գնում են նրան սպանելու[12]։ Մարտի ընթացքում կատու կինը ասում է, որ նա ցանկացել է օգնել նրանց։ Բեթմենը ցանկանում էր ձերբակալել նրանց, բայց Կատու կինը նրանց օգնում է փախչել[13]։
Կերպարը հայտվել է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, որի նկարահանման միտքը DC Extended Universe-ին է պատկանում։ Ֆիլմում կերպարի դերը խաղացել է դերասաուհի Մարգո Ռոբբին[19]։ 2016 թվականի մայիսի 16-ի Warner Bros կինոընկերությունը հայտարարեց, որ Մարգո Ռոբբին ֆիլմում կխաղա Հարլի Քուինի դերը[20]։ 2020 թվականի փետրվարի 7-ին թողարկվել է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմը, որտեղ նա կրկնել է Հարլի Քուինի դերը։
2021 թվականին նախատեսված է թողարկել «Ինքնասպանների ջոկատը»2 ֆիլմը որտեղ Մարգո Ռոբբին կրկին հանդես կգա Հարլի Քուինի կերպարով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.