From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Աֆրիկայի ռեֆորմատական եկեղեցի (անգլ.՝ Dutch Reformed Church in South Africa), կալվինիստական դենոմինացիա ՀԱՀ-ում, որի պատմությունը սկսվում է 1652 թվականից։
Սկզբում Հարավային Աֆրիկայի ռեֆորմատական համայնքները, որոնք ձգտում էին դեպի Քեյփթաուն, կազմում էին Հոլանդական եկեղեցու բաղկացուցիչ մաս։ 1806 թվականին անգլիացիների կողմից հոլանդական գաղութների բռնանվաճումից հետո, նրանք դե ֆակտո ստացան ինքնավարություն գաղութային վարչակազմի հսկողության ներքո[1]։ Հարավային Աֆրիկայի ռեֆորմատական համայնքի ծխական գործունեության կոորդինացման նպատակով 1843 թվականին միավորվեցին ՆԳԿ դենոմինացիայի մեջ (աֆրիկաանս՝ Nederduitse Gereformeerde Kerk): Գաղութային իշխանությունների և տեղական սպիտակ ֆերմեր ռեֆորմատների միջև շփումների արդյունքում սկսվեց Մեծ Տրեկը, որը հանգեցրեց Տրանսվաալ պետության և ՆՀԿ (աֆրիկաանս՝ Nederduitsch Hervormde Kerk) դենոմինացիայի կազմավորմանը (1853)[2]։ Որոշ ժամանակ գոյություն ունեին Օրանժի պետության և Նատալյայի ինքնավար սինոդները, բայց 1885 թվականին նրանք նորից միավորվեցին Կապի սինոդում (աֆրիկաանս՝ Gereformeerde Kerke, բառացիորեն՝ Ռեֆորմատական եկեղեցի)։
Ռեֆորմատական եկեղեցու բոլոր ծխականները սպիտակ նորաբնակներ էին։ Ներկայումս եկեղեցին միավորում է հազարից ավելի ծխեր և 1 միլիոն ծխականներ։ Ծխերը միավորված են 10 տարածքային սինոդներում, որոնք ղեկավարվում են Պրետորիայի Գերագույն սինոդի կողմից։ Առանձին աստվածաբանական քննարկումների թեմա է դարձել նիդերլանդական ռեֆորմատների վերաբերմունքը «ոչ սպիտակ» բնակչությանը։ Արդյունքում հաղթեցին անջատողականները։ ՀԱՀ-ում Նիդերլանդական ռեֆորմատական եկեղեցին արմատավորեց ապարտհեյդի և սպիտակ ռասիզմի քաղաքականությունը։
Աստված պատվիրեց ազգերին և ժողովուրդներին լինել բաժանված, տալով յուրաքանչյուր ազգին հատուկ նախասահմանումներ և շնորհներ[3]։ |
«Սուրբ Առաքյալների արարքները» գիրքը, ըստ Տոմիուսի, ոչ մի կասկած չի թողնում Տիրոջ մտադրությունների մասին, «Մեկ արյունից նա արարեց ամբողջ մարդկային ցեղը, որ բնակվի ողջ երկրի վրա, սահմանելով նախորոշված ժամանակներ և նրանց բնակության սահմանները» (17:26)[4]։ |
Ապարտհեյդի դարաշրջանում ՀԱՀ քաղաքականությունը կանխորոշող Աֆրիկաներների եղբայրություն հեղինակավոր կազմակերպությանը անդամակցելու համար պարտադիր պայման էր ռեֆորմատական եկեղեցուն պատկանելությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.