Հարալդ Սլոթ-Մյոլլեր (դան․՝ Harald Slott-Møller, օգոստոսի 17, 1864(1864-08-17)[1], Կոպենհագեն, Դանիա - հոկտեմբերի 20, 1937(1937-10-20)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարիչ, կերամիկայի վարպետ։

Արագ փաստեր Հարալդ Սլոթ-Մյոլլերդան․՝ Harald Slott-Møller, Ծնվել է ...
Փակել

Կնոջ՝ նկարչուհի ‎Ագնես Սլոթ-Մյոլլերի հետ եղել է Den Frie Udstilling-ի («Ազատ ոճի ցուցահանդես») հիմնադիրներից։

Կենսագրություն

Հարալդ Սլոթ-Մյոլլերը ծնվել է Կոպենհագենում, Կառլ Էմիլ Մյոլլերի և Աննա Մարիա (ծննդյան անունը՝ Մյոլլեր) ընտանիքում։ 1883 թվականին ավարտել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախապատրաստական դասընթացը, այնուհետև երեք տարի նկարչություն է ուսանել Պեդեր Սևերին Կրոյերի մոտ[3]։

Գործունեություն

Հարալդ Սլոթ-Մյոլլերն առաջին անգամ ցուցադրվել է 1886 թվականին Շարլոտտենբորգի գարնանային ցուցահանդեսում։ 1888 թվականին նրա վրձնած Fattigfolk i Fattiglægens Venteværelse (Աղքատները խեղճ բժշկի ընդունարանում) մեծածավալ վառ գույներով աշխատանքը մեծ ուշադրության է արժանացել։ Դիմանկարային և լանդշաֆտային աշխատանքներով ներկայացել է Շարլոտտենբորգի ցուցասրահում և Ազատ ոճի ցուցահանդեսում[4]։ 1890-ական թվականների սկզբին Հարալդ Սլոթ-Մյոլլերնի մոտ ոճային փոփոխություն է տեղի ունեցել, որը նկատելի է քանդակագործ Անն Մարի Բրոյցենի դիմանկարում, որտեղ նրա շիկահեր մազերը ծածկված են ոսկով, ինչպես Սլոթ-Մյոլլերի լանդշաֆտներից մեկի հացահատիկները։ Այս կտավին հաջորդել են մի շարք նկարներ, որոնք նրա համար տեղ են հարթել որպես 1890-ականների հիմնական նկարիչներից մեկի՝ («Երեք կանայք»), Foraaret («Գարուն») և նրա նշանավոր խորհրդանշական աշխատանքը Primavera (1901)[3]: Սլոթ-Մյոլլերը նկարչության մեջ մնացել է որպես Հարավային Ջաթլենդի և Հարավային Չլեսվինգի հայտնիների դիմանկարիչ։ Նրա աշխատանքները հաճախ բնութագրվում են ծագմամբ[5]։

1902-1906 թթ. Հարալդ Սլոթ-Մյոլլերն աշխատել է Aluminia հախճապակու գործարանում և Քրիստիան Խոակիմի հետ համատեղ իրականացրել է մի շարք նախագծեր[6], որոնց արդյունքում լայն ճանաչում է ձեռք բերել որպես դարաշրջանի առաջատար վարպետներից մեկը։ Չնայած նա շարունակել է նկարել, աշխատանքների մասին կարծիքներն աջակցող չեն եղել[3]։

1919 թվականին արժանացել է Դանեբրոգ շքանշանի։ Եղել է Den Frie Udstilling (Ազատ ոճի ցուցահանդես) հիմնադիրներից[7]։ Մահացել է Կոպենհագենում։ Թաղված է Հոլմեն գերեզմանատանը[3]։

Սլոթ-Մյոլլերը պատկերված է կրկնակի դիմանկարով՝ Ude eller Kammerater (Ընկերներից, 1886), որտեղ կնոջ հետ պատկերել են միմյանց։ Գծանկար-ինքնադիմանկարներից է Trækfuglene (Թափառական թռչուններ, 1909)։ Մեկ այլ ինքնադիմանկար գտնվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցիում (1924)[8]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.