հավկիթով աղցան From Wikipedia, the free encyclopedia
Հավկիթի աղցան, կտրտած պինդ եփած հավկիթից կամ կաթնաձվածեղից, մանանեխից և մայոնեզից պատրաստված ուտեստ, հաճախ պարունակում է այլ բաղադրիչներ, ինչպես օրինակ՝ նեխուրը։
Այն պատրաստվում է խոտաբույսերի, համեմունքների և այլ բաղադրիչների խառնուրդով՝ համեմված մայոնեզով։ Այն նման է հավի աղցանին, խոզապուխտի աղցանին, մակարոնի աղցանին, թունա ձկով աղցանին, օմարի աղցանին և ծովախեցգետնի աղցանին[1]։ Ձվի աղցանը պարունակում է հետևյալ բաղադրիչները՝ կտրատված խաշած հավկիթ, մայոնեզ, մանանեխ, մանրացված նեխուր, սոխ, աղ, սև պղպեղ և աղացած պղպեղ։ Այն հաճախ օգտագործվում է որպես միջուկ՝ ձվի սենդվիչների համար։ Հաճախ սրանով են լցոնվում նաև կանաչ աղցանները[2]։
Ձվի աղցանով սենդվիչների ամենավաղ հայտնի տպագիր բաղադրատոմսը հրապարկվել է Բոստոնի Խոհարարական դպրոցի 1896 թվականի Խոհարարության գրքում, որը գրվել է Ֆաննի Ֆարմերի կողմից[3]։
Ձվի աղցանը կարելի է պատրաստել ցանկացած քանակի այլ սառը մթերքների հավելումով։ Բեկոնը, բուլղարական պղպեղը, կապարը, պանիրը, վարունգը, սոխը, հազարը, թթու դրած համեմունքները, թթու դրած վարունգը և կետչուպը հիմնական ավելացվող բաղադրիչներն են[4][5][6][7]։
Սենդվիչների համար ամենալավ լցոնը ձվի մայոնեզն է, որի մեջ միայն պինդ խաշած կտրատված հավկիթ է՝ մայոնեզով խառնած[8]։
Ռուսաստանում և նախկին խորհրդային պետություններում հայտնի տարատեսակը օլիվիե աղցանն է[9]։
Հրեական խոհանոցում այն պատրաստվում է շմալցով, սոխով և երբեմն էլ սնկով (իդիշ՝ גריבענעס, [ˈɡrɪbənəs])։ Այն կարելի է մատուցել հալայի հետ՝ որպես Շաբաթվա ընթիրքի առաջին ուտեստի մաս, կամ մացայի հետ[10]։ Մինչև 1980 թվականներն այս ուտեստը անվանվում էր նաև «Հրեական հավկիթ»[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.