From Wikipedia, the free encyclopedia
Հավայերեն, ավստրոնեզական լեզվաընտանիքի լեզուներից մեկն է, նախկինում Հավայան կղզիների հիմնական լեզուն էր։
Հավայերեն ʻŌlelo Hawaiʻi | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Marquesic? |
Երկրներ | ԱՄՆ |
Խոսողների քանակ | 27 200 մարդ (2000)[1] և 26 205 մարդ (2010)[2] |
Լեզվակիրների թիվը | 27 160 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչնչացման եզրին[3] |
Գրերի համակարգ | Հավայան այբուբեն |
IETF | haw |
ԳՕՍՏ 7.75–97 | гав 143 |
ISO 639-2 | haw |
ISO 639-3 | haw |
Hawaiian language Վիքիպահեստում |
Հավայացիների ամենամեծ և ամենաբազմամարդ համայնքը, որոնց համար հավայերենը մայրենի լեզուն է, ապրում է Նիհաու կղզում։ Հավայերենը որպես առաջին լեզու օգտագործվում է Հավայան կղզեխմբի մոտավորապես 1,5 միլիոն բնակիչներից մի քանի տասնյակ հազարների կողմից։ Որպես երկրորդ լեզու, հավայերենը դեռ պահպանում է իր ազդեցությունը. այն դասավանդվում է նաև Հավայան համալսարանում, որտեղ կան հատուկ ծրագրեր դրա ուսումնասիրության համար[4]։
Հավայերենի հետ կապված լեզուները տարածված են Խաղաղ օվկիանոսում, նրա սերտորեն կապված լեզուներն են թաիթերենը և մարկեզերենը (Մարկիզյան կղզիների բարբառները), ինչպես նաև մաորի լեզուն։ Հավայերենի հետ առավել քիչ նմանություն ունի Արևմտյան Պոլինեզիայի սամոական և տոնգանական լեզուներում։
Լեզվի անվանումն առաջացել է կղզու անունից, որը Ջեյմս Կուկն ի սկզբանե անվանել է «Owhyhee» կամ «Owhyee»։ Հավայերենում կղզու անունը հնչել է որպես O Hawaiʻi, որը բառացի նշանակում է «Սա Հավային է»։ Մինչև 1822 թվականի փետրվարը այս անունը պահպանվել է , որից հետո լեզուն վերանվանվել է ʻŌlelo Hawaiʻi, որը նշանակում է «հավայերեն» (հավայերենում ածականը սովորաբար գալիս է գոյականից հետո)[5]։
19-րդ դարի սկզբին Հավայան կղզիների ողջ բնակչության հաղորդակցման հիմնական լեզուն հավայերենն էր։ Այն բանից հետո, երբ սկսվում են ակտիվ շփումները եվրոպացիների և հյուսիսամերիկացիների հետ, հավայերենը աստիճանաբար զիջում է անգլերենին։ Հավայերենը ստացավ իր սեփական այբուբենը այն տեսքով, որով այն պահպանվել է մինչ օրս 1822 թվականին, իսկ 1834 թվականից թերթերը սկսեցին հայտնվել հավայան լեզվով։ Հենց այդ ժամանակ հավայերենը դարձավ Հավայան կղզիների եկեղեցու, իրավագիտության, մամուլի և գեղարվեստական գրականության պաշտոնական լեզուն։
Սակայն 1898 թվականին տեղի է ունենում անեքսիա, որով Հավայան կղզիները միացվում են ԱՄՆ-ին, ինչը մեծապես դանդաղեցնում է հավայերենի զարգացումը։ Դա պայմանավորված է առաջին հերթին դեպի կղզիներ անգլիախոս բնակչության հոսքով։ Այսպիսով, Հավայերենը շարունակում է օգտագործել միայն հավայացիների էթնիկ խումբը` կղզիների նախկին պոլինեզական բնակչության ժառանգները, մեծ մասամբ` մետիսները (ընդհանուր առմամբ մոտ 96 հազար մարդ, 2005 թ.): Բեկումնային պահը բնակչության քրիստոնեության ընդունումն էր, որը բացասական է ազդել հավայացիների բանավոր ավանդույթի վրա, և բնիկ խոսողների թիվը սկսել է աստիճանաբար նվազել։
Խոսելով Հավայան կղզիների բնակիչների մշակութային ավանդույթների մասին, նախ և առաջ պետք է նշել Հավայան պոեզիայի առանձնահատկությունները, որոնք ներառում են հարուստ պատկերազարդում, բառախաղ, խորհրդանշական պատկերների օգտագործում, ինչպես նաև հարակրկնություններ (որոնցում կա նաև. բառախաղ. օրինակ՝ տողի վերջին բառը օգտագործվում է նաև հաջորդ տողի սկզբում, սակայն, այլ նշանակություն ունի)։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հավայան լեգենդները, որոնք պատմում են հերոսների և ցեղերի առաջնորդների արկածների մասին։
Հավայերենը պատկանում է ավստրոնեզական լեզվաընտանիքի մալայա-պոլինեզայան ճյուղի արևելյան լեզուներին։ Սկզբնական տարածման տարածքը Հավայան կղզիներն են, հատկապես Նիհաու կղզին, Հավայան կղզին և այլն։ Հետագայում այս արեալը Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշվին ընդլայնվեց, որտեղ այսօր կարող եք հանդիպել Հավայերենի լեզվակիրներ։
Հավայան լեզուն սերտորեն կապված է խաղաղօվկիանոսյան տարածքի շատ այլ լեզուների հետ։ Հարյուրավոր հավայան բառեր, պարզվում է, պատկանում են ընդհանուր պրոտո-պոլինեզիական բառապաշարին, և ավելի քան 200 բառ պատկանում է վերականգնած պրոտո-մալայո-պոլինեզերեն լեզվին, որը տարածված էր Հարավարևելյան Ասիայում, ենթադրաբար, մոտ 5 հազար տարի առաջ։ Պոլինեզիական լեզուներում ձայնավորները հակված են կայունության՝ դրանք միշտ հինգն են, մինչդեռ հավայան լեզվին սերտորեն կապված բոլոր լեզուներում բաղաձայնների շարքը տարբեր է։ Օրինակ, համապատասխանություններ են հաստատվել հավայան լեզվի և հարակից թաիտերեն և տոնգաերեն լեզուների միջև[6][7]։ Այսպիսով, «երկինք» նշանակությամբ բառը այդ լեզուներում հանդես է գալիս համապատասխանաբար որպես lani, raʻi և langi, «ձեռքը»՝ lima, rima, nima, «թիակը»՝ hoe, hoe, fohe, «ոջիլը»՝ uku, utu, kutu: Այս ձևերը վերադառնում են իրենց նախնական ձևերին՝ langit, lima, besay, kutu։
:
He kanaka maikaʻi ia - person good s/he («Նա լավ մարդ է»)[10]։
Aa | Ee | Hh | Ii | Kk | Ll | Mm | Nn | Oo | Pp | Tt | Uu | Ww | ʻ |
/a/ | /e/ | /h/ | /i/ | /k/ | /l/ | /m/ | /n/ | /o/ | /p/ | /t/ | /u/ | /w/ | /ʔ/ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.