Հասան Նիամ Ուայթսայդ, (անգլ.՝ Hassan Niam Whiteside, հունիսի 13, 1989, Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA), «Մայամի Հիթ» ակումբում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հասան Ուայթսայդ Hassan Whiteside | ||
Ակումբ | Մայամի Հիթ | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Ի ծնե տրված անունը | Հասան Նիամ Ուայթսայդ Hassan Niam Whiteside | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1989 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,13 մ | |
Քաշ | 120 կգ | |
Դպրոց | Պատերսոն (Լենուար, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Մարշալ (2009–2010) | |
Դրաֆթի տարի | 2010 / ռաունդ` 2 / ընտր.` 33-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սակրամենտո Քինգս | |
Կարիերա սկիզբ | Սակրամենտո Քինգս (2010–2012) → Ռենո Բիգհորնս (2010–2012, Դի լիգա) Սյու Ֆոլս Սկայֆորս (2012–2013, Դի լիգա) Ռիո Գրանդե Վելի Վայպերս (2013, Դի լիգա) Ամչիտ (2013) Սիչուան Բլյու Ուեյլս (2013) Ալ Մութահեդ Տրիպոլի (2013–2014) Ցզյանսու Մանկի Քինգս (2014) Այովա Էներջի (2014, Դի լիգա) Մայամի Հիթ (2014-այժմ) → Սյու Ֆոլս Սկայֆորս (2014, Դի լիգա) | |
Մրցանակներ | ||
| ||
Վաղ տարիներ
Ծնվել է մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Գաստոնիա բնակավայրում՝ ապրելով մոր և վեց հարազատ եղբայրների և քույրերի հետ։ Բասկետբոլով սկսել է զբաղվել միջին դպրոցում ուսանելու տարիներին։ Ավագ դպրոցի առաջին ուսումնական տարվա ժամանակ հոր հետ տեղափոխվել է Նյուարկ քաղաք (Նյու Ջերսի նահանգ)։ Ավագ դպրոցի մեկ մրցաշրջանում (2007-08) միջինում հավաքում էր 18 միավոր, 10 անդրադարձ և 5,5 բլոկշոտ։ 2007-08 մրցաշրջանի ավարտից հետո վերադարձել է Հյուսիսային Կարոլինա։
Մասնագիտական կարիերա
Սակրամենտո Քինգս, Դի-լիգա այլն
Ուայթսայդն ընտրվում է NBA-ի 2010 թվականի դրաֆթի 2-րդ ռաունդի 33-րդ համարի ներքո՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։ Հուլիսի 19-ին «Քինգսը» 4 տարվա, 3,8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում Ուայթսայդի հետ։
2010 թվականի Նոյեմբերի 29-ին Ուայթսայդն ուղարկվում է NBA-ի զարգացման լիգայի (Դի լիգա) «Ռենո Բիգհորնս» ակումբ։ 2011 թվականի Հունվարի 9-ին Ուայթսայդը ետ է բերվում «Քինգսի» հիմնական կազմ։
2011 թվականի Մարտի 5-ին Ուայթսայդը վիրահատվում է, որպեսզի վերականգնի ձախ ծնկի՝ մասամբ քայքայված ջիլը, ինչի պատճառով բաց էր թողել ողջ մրցաշրջանը։
2012 թվականի հունվարին Ուայթսայդը կրկին ուղարկվում է «Ռենո Բիգհորնս», հիմնական կազմ վերադառնալով Փետրվարի 4-ին։
2012 թվականի հուլիս 16-ին հեռացվել է «Սակրամենտո Քինգսից»։
2014 թվականի սեպտեմբերի 25-ին Ուայթսայդը նոր պայմանագիր է կնքում «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի հետ, սակայն թիմի կազմում ոչ մի հանդիպում չանցկացնելուց հետո հեռացված կազմից հոկտեմբերի 22-ին։
Մայամի Հիթ
Նոյեմբերի 24-ին Ուայթսայդը պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի» հետ։
Արտաքին հղումներ
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը ESPN.go.com(անգլ.)
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.