Հաշիվ
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Հաշիվ որոշակի նշաններով, խստիվ սահմանված կանոններով գործողություններ կատարելու ձևական ապարատ, որն օգտագործվում է այդ նշանների լեզվով ձևակերպված խնդիրների արդյունավետ լուծման համար։ Հաշիվի գաղափարը հատուկ է մաթեմատիկային ի սկզբանե, օրինակ, թվաբանությունը՝ որպես թվանշաններով, որոշակի կանոններով կատարվող գործողությունների համակարգ, տարրական հանրահաշիվը՝ որպես «տառային» հաշիվ, դիֆերենցիալ ու ինտեգրալ հաշիվները, վարիացիոն հաշիվ և այլն։ Առաջինը Գ. Լայբնիցն է փորձել հաշվի գաղափարը դուրս բերել մաթեմատիկայի ոլորտից և որպես հաշիվ ներկայացնել տրամաբանությունը (և ընդհանրապես մտածողության պրոցեսը)։ Սակայն միայն վերջերս, մաթեմատիկայի տրամաբանության զարգացման և դրա հետ կապված բազմապիսի հաշիվների (ասույթների, դասերի, պրեդիկատների և այլն) առաջացման հետևանքով, խնդիր դրվեց ստեղծել հաշիվների ընդհանուր տեսություն և ճշգրտել Հաշվի գաղափարը։ Եթե՛ հաշիվ համալրվում է որոշ մեկնաբանությամբ, այն կոչվում է ձևայնացված չեզու։ Որպես Հաշվի հոմանիշ հաճախ գործածվում են «ձևական համակարգ», «տրամաբանական համակարգ», «ֆորմալիզմ», «ձևական տեսություն» և այլ տերմիններ։