Հանս Սլոուն
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Հանս Սլոուն, 1-ին Բարոնետ (անգլ.՝ Sir Hans Sloane, 1st Baronet, ապրիլի 16, 1660(1660-04-16)[1][2][3][…], Killyleagh, Դաուն շրջան, Իռլանդիայի թագավորություն[4] - հունվարի 11, 1753(1753-01-11)[1][2][3][…], Չելսի, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), անգլա-իռլանդական ծագմամբ բժիշկ, բնագետ ու հավաքորդ, որն իր հավաքածուի 71,000 նմուշները կտակել է բրիտանական ժողովրդին՝ նպաստելով Բրիտանական թանգարանի, Բրիտանական գրադարանի ու Լոնդոնի Բնագիտական թանգարանի հիմնադրմանը[9][10]։ 24 տարեկանում ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[11]։ 1687 թվականին ճանապարհորդել է դեպի Կարիբյան ծով ու տարիներ անց լայնածավալ հրապարակումներով փաստագրել իր ճանապարհորդությունները և գտածոները։ Ազնվականության շրջանում հայտնի բժշիկ էր ու 27 տարեկանում ընտրվել է Բժիշկների թագավորական քոլեջի անդամ[12]։ Սլոունին է վերագրվում տաք շոկոլադի ստեղծումը[13]։ Հետագայում նրա պատվին անվանվել են փողոցներ ու այլ վայրեր, այդ թվում՝ իր վերջին բնակավայր Լոնդոնի Չելսի թաղամասում գտնվող Հանս Փլեյս հրապարակը, Սլոունի հրապարակը, ինչպես նաև Սըր Հանս Սլոունի հրապարակն իր ծննդավայր Իռլանդիայի Կիլիլեյ գյուղում[14][15][16][17][18][19][20]։ Ստրկությունից շահույթ ստացած անձանց պատվին կանգնեցված հուշարձանների ապամոնտաժման շարժման շրջանակներում 2020 թվականի օգոստոսին Սլոունի կիսանդրին հանվել է Բրիտանական թանգարանի հայտնի ցուցադրությունից[21]։