From Wikipedia, the free encyclopedia
Հանթեր (անգլ.՝ Hunter River), գետ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Երկարությունը 300 կիլոմետր, ավազանի մակերեսը մոտ 22.000 կմ²[2]։ Ակունքները գտնվում են Լիվերպուլ լեռնաշղթայի լանջին, որից հետո գետը հոսում է հովիտով (որը գտնվում է Սիդնեյից 120-300 կիլոմետր դեպի հյուսիս) և նահանգի ծովափի խոշորագույն հարթավայրերից մեկով։ Հանթերը Նյուքասլ քաղաքի մոտ թափվում է Թասմանի նեղուցը։ Գետի խոշոր վտակներից են Փաթերսոնը և Վիլյամսը։
Հանթեր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 300 կմ |
Ավազանի մակերես | 22 000 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Թասմանյան ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Պատերսոն գետ, Ուիլյամս գետ, Pages River?, Գուլբուրն գետ, Moonan Brook?, Pages Creek?, Rouchel Brook? և Stewarts Brook? |
Երկիր | Ավստրալիա |
Երկրամաս | Նոր Հարավային Ուելս[1] |
1790-ական թվականներին հայտնաբերել են եվրոպացիները։ 1796 թվականին գետաբերանի մոտակայքում հայտնաբերվել է ածխահանք։ Ներկայում ևս Նյուքասլ նավահանգիստը համարվում է քարածխի արտահանման ծավալներով համաշխարհային առաջատարներից մեկը։ Գետը 1797 թվականին անվանակոչվել է փոխծովակալ Նոր Հարավային Ուելսի նահանգապետ Ջոն Հանթերի պատվին[3]։
Հանթերի հովտի կլիման բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար։ Միջին ջերմաստիճանը ափերի մոտ տատանվում է ձմռանը՝ 13 °C, իսկ ամռանը՝ +23 °C սահմաններում։ Տարեկան տեղումների քանակը 1100 մմ է, երբեմն՝ մոտ 2000 մմ։ Լեռներում ձմռանը ջերմաստիճանը կարող է նվազել և հասնել մինչև զրոյի։ Գետը հայտնի է իր աղետալի ջրհեղեղներով, որոնցից խուսափելու նպատակով կառուցվել է Գլենբոն ամբարտակը։ 2007 և 2015 թվականներին տեղի են ունեցել ավերիչ ջրհեղեղներ։ Գետի հովտում բնակվում է շուրջ 630 հազար մարդ, որոնց մոտ կեսը՝ Նյուքասլ և Լեյք Մաքվորի քաղաքներում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.