From Wikipedia, the free encyclopedia
Հայկական էսպերանտիստ (էսպերանտո՝ Armena esperantisto), գրական, մշակութային, ուսումնական պատկերազարդ ամսաթերթ՝ հայերեն և էսպերանտո լեզուներով։ Երևանի համալսարանին առընթեր հայկական էսպերանտական կազմակերպության հրատարակություն։ Լույս է տեսել 1958 թվականին, Երևանում, խմբագիր՝ Գուրգեն Սևակ։
Ձգտել է ընթերցանության նյութ մատուցել հայ էսպերանտիստներին, ամրապնդել նրանց կապերը Խորհրդային Միության էսպերանտական խմբերի հետ։ Ծանոթացրել է հայ և օտար գրականությանը, ներկայացրել է հայ անվանի գիտնականներին, տպագրել բանաստեղծություններ (Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»՝ Գ. Սևակի թարգմանությամբ), հանելուկներ, նոտագրված երգեր։ «Լրատու» բաժինը լուսաբանել է էսպերանտական կյանքը Հայաստանում և Վրաստանում։ Ունեցել է էսպերանտո լեզուն ուսումնասիրողների դասընթաց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 176)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.