Հայաստանի ազգային ագրարային համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (նախկին անվանումներ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա), հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համարվում է ագրարային բնագավառի համար կադրեր պատրաստող առաջատար բուհը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հապավում | ՀԱԱՀ |
---|---|
Տեսակ | հիմնադրամ և համալսարան |
Միջազգային անվանում | Armenian National Agrarian University |
Հիմնադրված է | 1930[1] |
Ռեկտոր | Վարդան Ուռուտյան [2] |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | 74 Տերյան փողոց, Երևան 0009 |
Պարգևներ | |
Կայք | anau.am |
Armenian National Agrarian University Վիքիպահեստում |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան[3]։
ՀԱԱՀ-ն համագործակցում է ԱՊՀ երկրների ագրարային բուհերի և կազմակերպությունների, եվրոպական մի շարք (Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան՝ Գերմանիա, Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարան, Կասսելի համալսարան՝ Գերմանիա), ամերիկյան (Ֆրեզնոյի) համալսարանների հետ։ Տեխասի գյուղատնտեսության ու մեքենայացման (A & M) համալսարանի հետ համագործակցության շնորհիվ 2000 թ. հիմնադրվեց hայ-ամերիկյան համատեղ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈՒԿ)։
Համալսարանը շարունակում է համագործակցել հեղինակավոր շատ բուհերի և այնպիսի միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերի հետ, ինչպիսիք են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը, Նիդեռլանդների Գյուղատնտեսության բնագավառում կիրառական հետազոտությունների զարգացման միջազգային կենտրոնը (ICRA), Հյուսիսատլանտյան դաշինք («Գիտություն հանուն խաղաղության» ծրագիր), Էստոնիայի գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնը, «Կենսաբազմազանություն» միջազգային կազմակերպությունը (Հռոմ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Չորային տարածքներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնը (ICARDA) և այլն։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործում է դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտական հինգ խորհուրդ՝ գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և մեքենաների, ագրոնոմիայի, անասնաբուժության, անասնաբուծության, գյուղատնտեսության արտադրության, տնտեսագիտության։ Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 17 մասնագիտությունների գծով։ Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվել է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ։ Աշխատանքներ են տարվել խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում։
Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվել է 1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում։ Հիմք ընդունելով ներկայացված առաջարկությունները՝ ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 1930 թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը՝ սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մյուս մասնագիտությունների գծով։ 1928 թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ) կ Անդրկովկասի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ։ Նույն թվականի հուլիսի 12-ին իր աշխատանքները սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը։ Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ. Գ. Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները՝ Ա. Խանջյանը, Ա. Մռավյանը, Ս. Կասյանը, Ռ. Դաշտոյանը և ուրիշներ։ 1930 թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ։ Մեկ տարի անց՝ 1931 թ. հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում՝ 1932 թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։
1932 թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950 թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի։ Հայաստանի Կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Իսկ 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 872-Ն որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Ա. Ց. Խաչատրյանը (1994-1998), իսկ 1998 թվականից մինչ 2018 թվականը բուհը ղեկավարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ա. Պ. Թարվերդյանը։ 2018թ. դեկտեմբերի 25-ին ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ համալսարանի ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանը։
Համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը կազմում է մոտ 4400, հեռակա ուսուցման համակարգում՝ 5800, քոլեջում՝ 157։ Մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 450 ուսանող։ Առկա և հեռակա համակարգի ասպիրանտների թիվը 240 է, որից շուրջ 200-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, 4-ը՝ Սիրիայից։ Բոլոր մասնագիտությունների համար մշակվել են չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական պլաններ ու ծրագրեր, որոնք կրթական համակարգ են ներդրվել 2004-2005 ուսումնական տարվանից։
Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետը կազմավորվել է 2008 թվականին։ Ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ հետևյալ մասնագիտությունների գծով՝
Ֆակուլտետը սերտ կապեր ունի Տեխասի A&M համալսարանի ծրագրով գործող Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ԱՈւԿ) հետ։
Կազմավորվել է 2018 թվականին՝ 1967 թվականից գործող Տնտեսագիտության ֆակուլտետի և 2008 թվականին կազմավորված Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի միավորմամբ։ Ըստ զարգացած երկրների փորձի՝ ագրարային ոլորտի տնտեսագետների բարձրագույն կրթությունը կազմակերպվում է ագրարային բուհերում։
Տնտեսագիտական ֆակուլտետը պատրաստում է տնտեսագետներ 5 մասնագիտության գծով՝
Ստեղծվել է 1930 թվականին, մինչև 1943 թվականը կոչվել է դաշտավարական, այնուհետև՝ ագրոնոմիական ֆակուլտետ։ Ֆակուլտետի հիմնադրման գործում մեծ է ականավոր գիտնական, ֆակուլտետի առաջին դեկան Պ. Բ. Քալանթարյանի ավանդը։
Ագրոնոմիական ֆակուլտետի առաջնահերթ խնդիրն է գյուղատնտեսության ոլորտն ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով հետևյալ մասնագիտությունների գծով՝
Ֆակուլտետը հիմնադրվել է 1928 թվականին Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի կազմում՝ որպես անասնաբուժական ֆակուլտետ։ Իսկ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը ստեղծվել է 1930 թվականին, ապա 1932 թվականին տեղափոխվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։ 1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ֆակուլտետը վերանվանվեց անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, իսկ 2003 թվականին երկու ֆակուլտետների միավորմամբ կազմավորվեց անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը։
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում 3 մասնագիտությունների գծով՝
Կազմավորվել է 1942 թվականին, որի առաջին դեկանն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արտաշես Մաթևոսյանը։ Գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո գյուղմեքենայացման և հիդրոմելիորացիայի ֆակուլտետների միավորման արդյունքում ձևավորվեց ճարտարագիտական ֆակուլտետը, որը 2005 թ. կազմալուծվեց՝ բաժանվելով գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ու հիդրոմելիորացիայի, հողաշինարության և հողային կադաստրի ֆակուլտետների։ 2009 թ. այն վերանվանվեց գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ։
Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետը պատրաստում է ճարտարագետներ հետևյալ մասնագիտությունների գծով.
Ֆակուլտետը կազմավորվել է 1951 թվականին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի «Հիդրոմելիորացիա» մասնագիտության բազայի վրա։ Հետագայում ֆակուլտետը մի քանի անգամ վերակազմավորվեց, իսկ 2005-2006 ուսումնական տարվանից որոշվեց ճարտարագիտական ֆակուլտետը նորից բաժանել երկու՝ գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ու հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների՝ հաշվի առնելով հիդրոմելիորացիա, հողաշինարարություն և հողային կադաստր մասնագիտությունների կարևոր դերը գյուղատնտեսության զարգացման գործում։
Պատրաստում է ինժեներներ հետևյալ մասնագիտությունների գծով՝
1995 թվականին Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հիմնադրվում է տեխնոլոգիական ֆակուլտետը, որը 1998 թվականին միավորվում է ագրոնոմիական ֆակուլտետի հետ։ Իսկ 2002 թ. կազմավորվում է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը։
Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի և մագիստրոսի աստիճան ներքոհիշյալ մասնագիտությունների գծով.
Ագրոնոմիական ֆակուլտետ
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
Գիտական կենտրոնը կազմավորվել է 1998 թ. օգոստոսին՝ ՀԳԱ-ի գիտության վարչության վերակազմավորման արդյունքում։ Դեռևս 1972 թ. Հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում գործել են գիտահետազոտական սեկտորներ, որոնց հիմնական նպատակն է եղել համակարգել ու կազմակերպել ինստիտուտներում կատարվող տնտպայմանագրային գիտական թեմաների աշխատանքները։ Գիտական կենտրոնի կազմում են ընդգրկված գիտական պրոբլեմային լաբորատորիաները, ասպիրանտուրայի, մագիստրատուրայի, հրատարակչական-խմբագրական, արտոնագրման բաժինները։ ՀՊԱՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ գիտական կենտրոնի կազմում 2005 թ. հունվար ամսից գործում են հետևյալ պրոբլեմային լաբորատորիաները՝
2010 թ. կենդանական ծագման հումքի և մթերքների, գինու և կոնյակի տեխնոլոգիայի, մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի պրոբլեմային լաբորատորիաների հիմքի վրա կազմավորվեցին պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի, իսկ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման պրոբլեմային լաբորատորիայի հիմքի վրա՝ գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտները։
2009 թ. գիտական կենտրոնի կազմում ստեղծվեցին միջազգային գիտական դրամաշնորհների, 2010 թ.` տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինները։ Գիտական կենտրոնը սերտորեն համագործակցում է ինչպես մեր երկրի գյուղատնտեսական բնագավառի, այնպես էլ միջազգային գիտական կենտրոնների հետ, որոնցից են ICARDA-ն, IPGRI-ն, IFPRI-ն, Հունաստանի գյուղատնտեսական հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը համակարգում է համալսարանում կատարվող ագրարային գիտահետազոտական աշխատանքները` վերահսկելով գիտական թեմաների ֆինանսական գործունեությունը, գիտական հետազոտությունների ընթացքն ու արդյունքների ներդրումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.