Հայկական ատոմային էլեկտրակայան
ատոմակայան Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), Հայաստանում գործող ատոմակայան, միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։
Տեսակ | ատոմային էլեկտրակայան |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Մեծամոր |
Կազմված է | VVER-440? |
Հիմնադրված է | 1969 |
Սկսել է աշխատել | 1976[1] |
Պաշտոնական կայք |
Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով կայանը փակվեց։ Սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց, պատճառ դարձավ 1993 թվականին Հայաստանի կառավարության կողմից կայանի վերաբացման որոշում կայացնել։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։
Կայանը հիմնված է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորների վրա, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։
2003 թվականին ատոմակայանը շահագործում էր ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։
Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով, քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։ Ներկայումս կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։