From Wikipedia, the free encyclopedia
Հայկազյան համալսարան (անգլ.՝ Haigazian University արաբ․՝ جامعة هايكازيان)[1], հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Հիմնադրվել է 1955 թվականի հոկտեմբերի 17, Ամերիկայի Հայ Միսիոնարական Ասոցիացիայի կողմից (Armenian Missionary Association of America) իբր Հայկազյան քոլեջ (անգլ.՝ Haigazian College) Արմենակ Հայկազյանի անվամբ[2][3]։
Հայկազյան համալսարան արմտ. հայ.՝ Հայկազեան Համալսարան և արաբ․՝ جامعة هايكازيان | |
---|---|
Հապավում | HU (Haigazian University) |
Տեսակ | մասնավոր համալսարան |
Միջազգային անվանում | Haigazian University |
Նախկին անվանումներ | Հայկազյան քոլեջ |
Կարգախոս | Ճշմարտություն, ազատություն և ծառայություն (truth, freedom and service) |
Հիմնադրված է | հոկտեմբերի 17, 1955 |
Անվանված է | Արմենակ Հայկազյան |
Տիպ | մասնավոր |
Նախագահ | Փոլ Հայտոսթյան |
Դոկտորներ | Զավեն Մսըրլյան |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բեյրութ |
Կայք | haigazian.edu.lb |
1992 թ.-ից 1996 թվական ճանաչվել է իբր Հայկազյան համալսարանական քոլեջ (անգլ.՝ Haigazian University College) իսկ 1997 թ.-ից սկսյալ իբր Հայկազյան համալսարան[3]։
Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի կամ մասնագետի աստիճան, որոնք ճանաչվում են Լիբանանի կառավարության, ինչպես և քոլեջների և համալսարանների միջազգային ասոցիացիայի կողմից։ ԲՈւՀ-ը աջակցում է լիբանանահայ բնակչությանը, և ստեղծվել է հիմնականում տեղի հայության կրթական կարիքները բավարարելու համար, սակայն համալսարանը բաց է բոլոր ուսանողների համար՝ անկախ ազգության և դավանանքի[4]։
Հիմնվել է 1955 թվականի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ավագ Մեխակյանի և Ստեփան Փիլիպպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ, Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ՝ Արմենակ Հայկազյանի անունով[5][6]։
Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է։ Հիմնվել է1 955 թ.-ի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։ 1955-1989 թթ.-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Համալսարանում ուսանում են Լիբանանից և Մեձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ։ Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-1976 թվականներին՝ 650, 2003 թվականին՝ 534: Տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ։ Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով։
Ներկայումս մեծ թվով ուսունողներ հետևում են նաև համալսարանի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշն), համակարգչային և կլինիկական լաբորոտորիայի գիտաճյուղերին։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են նկատվում լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին։ 1996 թվականին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով։
Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ ավանդ են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ։ Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները անկախ իրենց մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների[7]։
Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972 թվականին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով։ Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970 թվականից), անգլերենով «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը։ Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ։ Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-56 թվականներին, 1971-1982 թվականներին), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971 թվականներին), Վեռն Ֆլոտչեր (1982-1985 թվականներին), Ժան Խանճյան (1995-2002 թվականներին) և Փոլ Հայտոսթյան (2002 թվականից)։ 1966-1968 թվականներին նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-1995 թվականներին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.