Հայերը Ճապոնիայում հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսերից։ Ճապոնիան աշխարհի այն եզակի պետություններից է, որտեղ հայկական համայնք չի ստեղծվել[1]։ Ճապոնիայում ապրող հայերը հիմնականում հնդկահայերն են, որոնք Հնդկաստանից Ճապոնիա են մեկնել առևտրական նպատակներով և հաստատվել այնտեղ։ 1870 թվականին Կալկաթայի «Աբգար և Ընկերություն» ընկերությունը սկսել է նավագնացությաններ իրականացնել դեպի Ճապոնիա և արդեն 1880-ական թվականների կեսին Ճապոնիայի Կոբե, Յոկոհամա և Նագասակի քաղաքները կապել Սինգապուրի, Հոնկոնգի, Փենանգի և Կալկաթայի հետ։

Արագ փաստեր
Հայ-ճապոնական հարաբերություններ
Thumb

Ճապոնիա

Հայաստան
Փակել

Ճապոնահայ գործիչներ

Անահիտ Աբգարյան

Thumb
Անահիտ Աբգարյան

19-րդ դարի 1890-ական թվականների Ճապոնահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից են Աղաբեկ եղբայրները, որոնք ղեկավարել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունը, որի օրինակով հետագայում նույնանուն կազմակերպությկան մասնաճյուղ է ստեղծվում Յոկոհամայում։ Այս ընկերությունը գործել է մինչև 1920-ական թվականները՝ Անահիտ Աբգարյանի և նրա որդի Միքայել Աբգարյանի ղեկավարությամբ։

«Աղաբեկ և ընկերություն» կազմակերպության ղեկավար Անահիտ Աբգարյանը 1920 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ) հյուպատոս Ճապոնիայում (աշխարհում առաջին կին հյուպատոսը)։

Փափազյան

1890-ականների վերջին Ճապոնիա է տեղափոխվել հայ վաճառական Փ.Մ.Փափազյանը, ով այստեղ է մնացել մինչև 1917 թվականը։ 1900-ականների սկզբին Կոբեում գործել է «Մարտին եղբայրներ» ընկերությունը, որն ունեցել է մի խումբ երիտասարդ հայ գործավորներ։ 1920-ական թվականներին Կոբեում գործել է նաև «Փոլ Արաթուն և ընկերությունը», որը Սինգապուրի «Ստեֆընս Փոլ»-ի մասնաճյուղն էր։

Ճապոնահայ գաղութ

20-րդ դարի առաջին կեսին Ճապոնիայում դիվանագիտական աշխատանքի են նշանակվել հայեր տարբեր երկրներից։ Այդպես, 1930-1931 թթ. Ճապոնիայում Իրանի դեսպան է եղել ականավոր դիվանագետ-թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյանը, իսկ 1956-1958 թթ. Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանն է եղել Իվան Թևոսյանը։

1962 թվականին Ճապոնիայում ապրել է Մերձավոր Արևելքից (հիմնականում՝ Իրանից, Իրաքից, Սիրիայից և Լիբանանից), ինչպես նաև Հնդկաստանից դեռևս դարի սկզբում այստեղ գաղթած 10 հայ ընտանիք՝ հիմնականում առևտրականներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.