Հայերը Բուլղարիայում
ազգային փոքրամասնություն / From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Բուլղարիայում բնակություն են հաստատել Բուլղարական առաջին կայսրությունից (681-1018) շատ առաջ, երբ երկրամասը «Թրակիա» անվանումով մտնում էր Հռոմեական կայսրության մեջ[1]։ Ներկայումս բուլղարահայ համայնքը թվաքանակով հինգերորդն է ազգային փոքրամասնությունների շարքում՝ ռուսներից հետո։ Հատկանշական է, որ հայերի տեսակարար կշիռը կրկնակի նվազել է 2001 թվականի մարդահամարից հետո, որի համաձայն թվաքանակը եղել է 10.832[2]։ Ըստ հայկական կազմակերպությունների՝ Բուլղարիայում ապրում է 22.000 հայ[3], իսկ առավելագույն թիվը հայոց ցեղասպանությունից հետո կազմել է շուրջ հիսուն հազար՝ կազմելով երկրի բնակչության մեկ տոկոսը[4]։
Բուլղարահայեր | |||
---|---|---|---|
Հայ ժողովրդի կանգնեցրած հուշարձանը՝ նվիրված բուլղարացիների ջարդերին Բատակում | |||
Ընդհանուր քանակ | |||
22.000 |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Հայերեն, Բուլղարերեն | |||
Հավատք(ներ) | |||
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ ավետարանական եկեղեցի |
Հայ համայնքի հիմնական կենտրոնները գտնվում են երկրի խոշորագույն քաղաքներում՝ Պլովդիվում, Պազարջիկում, Վառնայում, Սոֆիայում և Բուրգասում, ինչպես նաև Սիլիստրայում և նախկին Պազարջիկում (այժմ՝ Դոբրիչ, որը տարբերվում է ժամանակակից Պազարջիկ քաղաքից), որոնք մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը կազմում էր ռումինահայ գաղութի մաս։ Ներկայումս Բուլղարիայում կան մի շարք աշխարհագրական անուններ՝ հիմնականում բնակավայրեր կամ թաղամասեր, որոնք կապված են հայերի հետ (Արմենիցա, Արմյանսկա, Երմյանկա, Երմենլի, Երմենիքյոյ, Արմեն, Արձան, Արմենկա, Թոռնևո, Թորոս և այլն)։
21-րդ դարի սկզբից բուլղարացիների և ռումինացիների շարքում տեղացի հայերը զանգվածաբար լքում են իրենց գաղթօջախները՝ հիմնականում տեղափոխվելով Արևմտյան Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա։ 2021 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով հայերի թիվը եղել է 5.306 անձ, որից առաքելական՝ 5.002-ը[5]։