Հայդ Պարկ (Չիկագո)
From Wikipedia, the free encyclopedia
Հայդ Պարկ (անգլ.՝ Hyde Park), թաղամաս և համայնքային տարածք ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի հարավային մասում։ Այն տեղակայված է Միչիգան լճի ափին՝ Չիկագո Լուփից յոթ մղոն (11 կմ) հարավ։ Հայդ Պարկի պաշտոնական սահմաններն են՝ հյուսիսում՝ Հայդ Պարկ Բուլվարի 51-րդ փողոցը, հարավում՝ միդվեյ Փլեյսընսը (59-րդ և 60-րդ փողոցների միջև), արևմուտքում՝ Վաշինգտոնի Պարկը և արևելքում՝ Միչիգան լիճը[2]։ Համաձայն մեկ այլ սահմանման՝ 47-րդ փողոցի[3] և Հայդ Պարկ բուլվարի 51-րդ փողոցի միջև ընկած հյուսիսային նույնպես մտնում է Հայդ Պարկի տարածքի մեջ, չնայած որ այս տարածքը պաշտոնապես Քենվուդ համայնքի շրջանի հարավային մասն է։ Հայդ Պարկը և Քենվուդի հարավային մասը ներառող տարածքը երբեմն կոչվում է Հայդ Պարկ-Քենվուդ[4]։
Բնակավայր | ||
---|---|---|
Հայդ Պարկ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Չիկագո[1] | |
Մակերես | 4,27 կմ² | |
Բնակչություն | 25 681 մարդ (2010) | |
Ժամային գոտի | CDT? | |
| ||
Հայդ Պարկի տարածքում է գտնվում Չիկագոյի համալսարանը, Գիտության և արդյունաբերության թանգարանը, և Չիկագոյի չորս պատմական վայրերից երկուսը, որոնք թվարկված են 1966 թվականի ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում (Chicago Pile-1-ը՝ աշխարհում առաջին արհեստական միջուկային ռեակտորը, և Ռոբի Հաուսը)[5] 21-րդ դարի սկզբին Հայդ Պարկը արժանացավ ազգային ուշադրության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կապված լինելու համար, որը մինչ նախագահի թեկնածություն առաջադրելը, Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում տասներկու տարի ավագ դասախոս էր[6][7]։