From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2009»-ը Հայաստանի ֆուտբոլի գավաթի 18-րդ խաղարկությունն է, որն սկսվել է 2009 թվականի մարտի 17-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 9-ին[1]։
2009 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցել է 8 թիմ, որոնք պայքարի մեջ են մտել 1/4 եզրափակչից[2]։ Նախորդ խաղարկության համեմատ թիմերի քանակը կրճատվել է 6-ով[3], և միայն մասնակցել են բարձրագույն խմբի թիմերը։
Այս տարի առաջին անգամ Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկում էր Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը՝ ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ[4]։ Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ՝ գավաթի հաղթող հռչակվեց Երևանի «Փյունիկը», որը իր պատմության ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։
Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, 2009 թվականի Հայաստանի Անկախության Գավաթին նվաճած թիմը իրավունք է ստանում մասնակցել 2009-10 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային, այն սկսելով որակավորման 2-րդ փուլից։ Բայց քանի որ գավաթի հաղթող՝ Երևանի «Փյունիկը» արդեն նվաճել էր 2009-10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային մասնակցելու իրավունք, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքը անցավ «Բանանցին», որը սակայն գավաթի եզրափակիչը պարտվելու պատճառով հարկադրված եղավ այն սկսել 1-ին փուլից[5]։
Մարտի 17/18 և Ապրիլի 7/8 | ||||
Թիմ 1 | Ամբողջական արդյունք | Թիմ 2 | 1-ին խաղ | 2-րդ խաղ |
Ուլիս | 4 - 2 | Գանձասար | 4 - 1 | 0 - 1 |
Փյունիկ | 6 - 0 | Կիլիկիա | 3 - 0 | 3 - 0 |
Միկա | 3 - 2 | Շիրակ | 3 - 1 | 0 - 1 |
Բանանց | 3 - 0 | Արարատ | 2 - 0 | 1 - 0 |
Ապրիլի 14/15 և Ապրիլի 21/22 | ||||
Թիմ 1 | Ամբողջական արդյունք | Թիմ 2 | 1-ին խաղ | 2-րդ խաղ |
Ուլիս | 1 - 4 | Փյունիկ | 1 - 3 | 0 - 1 |
Միկա | 3 - 5 | Բանանց | 1 - 1 | 2 - 4 |
|
|
N° | Ռմբարկու | Թիմ | Քանակ |
1. | Հենրիխ Մխիթարյան | Փյունիկ | 2 |
Արամ Ոսկանյան | Միկա | 2 | |
Սեմյոն Մուրադյան | Ուլիս | 2 | |
Ուլիսես Մոնտենեգրո | Միկա | 2 | |
Նորայր Գյոզալյան | Բանանց | 2 | |
Արսեն Բալաբեկյան | Բանանց | 2 | |
Գևորգ Ղազարյան | Փյունիկ | 2 | |
Սարգիս Հովսեփյան | Փյունիկ | 2 | |
Էդուարդ Կակոսյան | Բանանց | 2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.