From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին[1][2]։ Նոր սահմանադրության ընդունման արդյունքում Հայաստանը կիսանախագահականից անցել է կառավարման խորհրդարանական համակարգին[3]։
2015 թվականի օգոստոսի 21-ին Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկված փոփոխություններն ուղարկվեցին Ազգային ժողովի քննարկմանը՝ մեկ օր առաջ տեղի ունեցած ամփոփիչ նիստում հաստատվելուց հետո[4]։ Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն՝ ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տալիս սահմանադրական փոփոխությունների առաջարկը դնել հանրաքվեի (ներկայացված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից)[5]։ Սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվեցին Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), իսկ դեմ՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունը։ Ձեռնպահ էին քվեարկել «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) անդամները։ Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը հանրաքվեի օր նշանակեց դեկտեմբերի 6-ը[6]։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հարցազրույցներից մեկում նշում է, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանի համար մեկ քայլ առաջ է արվում, և որ վերջնական ասելիքն այլևս հայ ժողովրդինն է[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.