Հայ ժողովրդական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայ ժողովրդական կուսակցություն (կրճատ՝ ՀԺԿ, արմտ. հայ.՝ Հայ ժողովրդական կուսակցութիւն), հայկական լիբերալ կուսակցություն։ Հիմնել են հայ կադետները 1917 թվականի ապրիլի 11-ին, Թիֆլիսում։ Կենտրոնական պաշտոնաթերթերն էին՝ «Ժողովրդի ձայն» (1918-1919, Թիֆլիս), «Ժողովուրդ» (1919-1920, Երևան)։
Չշփոթել Հայաստանի ժողովրդական կուսակցություն հոդվածի հետ։
Արագ փաստեր Հայ ժողովրդական կուսակցություն Հայ ժողովրդական կուսակցութիւն, Տեսակ ...
Հայ ժողովրդական կուսակցություն Հայ ժողովրդական կուսակցութիւն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() ![]() |
Առաջնորդ | Միքայել Պապաջանյան |
Հիմնադրված | ապրիլի 11, 1917 |
Լուծարված | 1921 |
Գաղափարախոսություն | Լիբերալիզմ Պոպուլիզմ |
Հաջորդ | Ռամկավար ազատական կուսակցություն |
Փակել
1921 թվականի հակախորհրդային Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Հայ ժողովրդական կուսակցության ղեկավարները հեռացան Հայաստանից։ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական Ռամկավար կուսակցության, Ազատական կուսակցության (նախկին՝ վերակազմյալ հնչակյանները) և Հայ ժողովրդական կուսակցության արտասահմանում գտնվող անդամները և այլ խմբավորումներ միավորվեցին՝ կազմելով Ռամկավար ազատական կուսակցությունը։